• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պատվավոր մեդալներ հայերին

    First row:  Varant Frank Melkonian, Dr. Garo M. Tertzakian, , Joan Agajanian Quinn and Ruth Bedevian. Second row: Ara Tekian, Lucine Mardirosian, Harvey, Andy Andranik Madadian, and Kurken Yetvart Berksanlar

    Այս տարի 8 ամերիկահայեր կլինեն ԱՄՆ-ի Էլիս կղզու հեղինակավոր Պատվավոր մեդալ ստացողների թվում:

    Asbarez-ի փոխանցմամբ, մայիսի 17-ին մեդալով պարգեւատրելու արարողության ժամանակ այն կստանան Վարանտ Ֆրանք Մելքոնյանը, բժիշկ Կարո Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադաթյանը, Ռութ Բեդեւյանը եւ Գուրգեն Բերքսանլարը:

    Էլիս կղզու Պատվավոր մեդալը ամեն տարի հանձնվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիների խմբին, որոնք այն մարդկանց օրինակ են, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հասարակությանը ծառայելուն, պահպանել եւ մեծարում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ-ի զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձը եւ ավանդը:

    Անցյալ տարի մեդալ է ստացել 7 հայ՝ Գարրի Նաջարյանը, Վահե Կարապետյանը, Մայք Սարյանը, Քրիսթոֆեր Ատամյանը, Թեդ Չագլասյանը, Մայք Ջուլհակյանը եւ Սայմոն Կրիկոր Սիմոնյանը:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31