• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պատկան մարմինների անտարբերությունը. Ծնողները երեխայի հիվանդության դեմ միայնակ են պայքարում

     

    Սուրենավան գյուղի բնակիչներ Լիաննա եւ Արայիկ Խաչատրյանները տարիներ շարունակ միայնակ պայքարում են իրենց 11-ամյան դստեր՝ Սվետայի առողջության համար։

     

    Հուսահատված ծնողները` դիմելով մեր կայքին պատմեցին, որ բազմաթիվ դռներ են թակել, նամակներով դիմնել անհատների, սակայն ոչ մեկի կողմից աջակցություն չեն ստացել։

     

    Արայիկ Խաչատրյանը ասաց, որ նույնաբովանդակ նամակներ անձամբ է հանձնել Գագիկ Ծառուկյանին, այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջիններս նույնպես անպատասխան են թողել ծնողի խնդրանքները։ Այն հարցին, թե գործող պատգամավոր Արայիկ Գրիգորյանին դիմե՞լ է, պատասխանեց։
    -Ո’չ, չեմ դիմել, տեղյակ չի, ճիշտն ասած ամաչել եմ, որ ասեմ երեխայիս անվասայլակով ապահովվի, այնքան են մեզ մերժել, որ ամաչեցի, որ պատգամավորին էլ դիմեմ։ Ինձ շատերը ասացին մոտեցի, բայց չեմ հասցրել, ընտրությունների ժամանակ խառն էին, բոլորին ճանաչում եմ գիտեմ, հետո ամաչում-քաշվում եմ, բայց երեխայիս համար պայքարելու եմ։ Գյուղապետն է մի քանի անգամ ֆինանսական օգնություն հատկացրել, այն էլ դեղորայքի, բուժումների համար է ծախսվել,-պատմում է հուսահատված հայրը ու շարունակում,-Ուենք հաշմանդամ երեխա, ոչ մի աջակցություն չենք ստացել, բացի նպաստից, որն էլ մեծ պատմությունից հետո տրամադրեցին, երբ լրատվամիջոցների դիմեցինք, մյուս օրը վազեվազ տվեցին, դա նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օրոք էր, մեկ օրում կնոջս պասպորտի հարցն էլ լուծվեց, նպաստին էլ։ Ինձ էլ աշխատանք չեն տալիս` ոչ մի տեղ, նախկինում երեք տարով դատապարտվել եմ, վիճաբանության պատճառով, պատիժս կրել եմ։ Ասում են, իբրեւ ես հանրության համար վտանգավոր եմ։

     

    Ընտանիքի հայրը մի պահ լռում է, բացակա հայացքով նայում հեռուն, ապա շարունակում.
    -Մեկի համար ցախ եմ կրում, մեկի համար փոս եմ փորում, որ մեր գոյությունը պահեմ։ Միշտ մարզպետին դիմել եմ, ասել եմ, պարոն մարզպետ մարդու հետ ամեն ինչ պատահում է, դուք հնարավորություն ունեք ԱԺ մտնեք, խոսեք իմ մասին, ասեք մարդ եմ` սխալվել եմ, տարիների ստաժ ունեմ, ղարաբաղյան ազատամարտերի մասնակից եմ, մեդալներ, պատվորգրեր ունեմ, ինչ կլինի, որ ինձ աշխատանք տան։ Քանի դուռ եմ խփել: Երեխաս չի հարմարվում, անվասայլակ չունի, ուր զանգում ենք, ասում են չունենք, զանգեք էս ինչ տեղը։ Չգիտենք ինչ անենք, որ մի հատ ջարդվում է պաչեվնիկը, ընկնում եմ էստեղ-էնտեղ, որ բերեմ սարքեմ։ Մեր տան աստիճանները բարձր են, մտածում եմ ինչ սարքեմ, որ հարմար լինի սայլակով տեղաշարժվելու համար, երեխան օր-օրի մեծանում, ծանրանում է, չենք կարողանում գրկել։ Ուզում ենք երրորդ երեխան էլ ունենանք, բայց պահող չունենք, աշխատանք չունեմ։ Արտաշատում ցերեկային խնամքի կենտրոն կա, բայց հեռու է` տաքսին թանկ է ու գումարը չի հերիքի, որ տանենք ֆիզիոթերապիայով զբաղվի, բուժվի հետո բերենք:

     

    Ծնողներն ասում են, որ Սվետան լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ), առողջական վիճակը գնալով բարդանում է, միակ անվասայլակը ստացել են ԱՄՆ-ից։ Դպրոցում մասնագետ չկա, լոգոպետ կամ հոգեբան, որ աշխատեն աղջնակի հետ:
    -Էն օրը հեռուստատեսությամբ լսում ենք, որ սոցիալապես անապահով, հաշմանդամ երեխաներին տարին մեկ անգամ ուղեգիր է հատկացվում Ջերմուկում, Օշականում կամ Կոշում բուժումների, հանգստանալու համար, բայց մեր երեխան ոչ մի ձեւով չի օգտվում` դրանից էլ ենք զրկված,- շարունակում են ներկայացնել ծնողները,- Շատ ենք վիրավորվում, երբ որ մի տեղ դիմում ենք ու մերժվում։ Ծերեթելիի մանկական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Դալլաքյանի մոտ գնացի, աղջիկս իրենց մոտ պառկած էր, պետք է գլուխը նկարեին, ասեցի օգնեք, չեմ կարող 30 հազար դրամ վճարել, տնօրենն անտեսելով, ինչ-որ իկարյից էր խոսում, ասում է` «Գիտե՞ս ինչ կա՞ ոնց որ ես քեզ հրավիրեմ ռեստորան, իմ դեմը սեւ իկրա կարագով դնեմ, քո դեմը կարմիր իկրա առանց կարագի…»։ Ասի ես երեխայից եմ խոսում, դու ի՞նչ օրինակ ես բերում։ Ինձ էլ ասում է` «Հեսա դուրս կգաս, կասես Դալլաքյանը իկրայից է խոսում», ասացի բա ի՞նչ պետք է ասեմ…

     

    Խաչատրյան ամուսիններն ասում են, որ իրենց առաջարկել են երեխային մանկատուն հանձնել, բայց իրենք հրաժարվել են: Ասում են, որ երեխան իրենց աչքի առաջ է ապրում, դպրոցի տնօրենն ուսուցիչներ է ուղարկում տուն` երեխայի հետ դասեր են սովորում: Սվետան նույնիսկ անգլերեն գիտի:

     

    -Ակամայից դարձել ենք բողոքականներ, բայց ի՞նչ անենք, մեր ցավի հետ մնացել ենք միայնակ, չգիտենք, թե ում դիմենք:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31