• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պատգամավորը բացահայտեց ՀՀԿ-ի գաղտնիքը. դեբիլիզմը հանրությանը շեղելու միջոց

    «Ես, ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՊՆ հրապարակած այն պաշտոնյաների ցանկին, որոնց որդիները չեն ծառայել ՀՀ զինված ուժերում:
    Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքից վարկանշային ընտրակարգով ընտրված այս պատագամավորն առաջին անգամ չէ, որ «մտքի գոհարներ» է տարածում ու դառնում հասարակության լայն շրջանակների քննարկման ու ծաղրի առարկան:
    Այսպիսով Հակոբ Հակոբյանն այսօր ակամայից մի բացահայտում արեց` Գալուսատ Սահակյանի ու Հակոբ Հակոբյանի նմանների ներկայությունն ԱԺ-ում պարտադիր է նրանով, որ ամեն անգամ կարեւոր հարցերի քննարկման ժամանակ մի դեբիլ մտքով սրանք ուշադրությունը շեղում են բուն թեմայից:
    Իսկ օրվա թեմաներից մեկն էլ Factor.am-ի տարածած այն ցանկն էր, որտեղ թվարկված էին պաշտոնյաները, ովքեր կարողացել էին զերծ պահել իրենց երեխաներին ԶՈՒ ծառայելուց:

    Ստորեւ Ներկայացնում ենք Factor.am-ի ցանկը.

    ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը։

    ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ  Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը։

    Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի՝ տարբեր նախարարական պորտֆելներ կրած,  Երևանի նախկին քաղաքապետ  Երվանդ  Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը։

    ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ՊԵԿ նախկին ղեկավար,  ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։

    Գյումրիի նախկին  ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին՝ մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը։

    Պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների որդիների թվում են նաև ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝  Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ  Հարությունյանը։

    «ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական  պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։

    ԱԺ գործող պատգամավոր,  հանրապետական Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը։

    Հայրենիքին իրենց պարտքը չեն մատուցել նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝  Վարդան Ցոլակյանը,

    Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կարապետ Գուլոյանը,

    Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ  Առաքելյանը,

    նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը։

    Ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել անգամ Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր,  գեներալ-լեյտենանտ  Սեյրան Սարոյանի որդին՝  Զարզանդ Սարոյանը։

    Վերջում նշենք, որ  պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաև Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը։

    Թե ինչ հիմքով են նշված անձինք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել՝  նշելով, որ դա  անձնական տվյալ է։ Նկատենք,  սակայն, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել էին նաև այն զորամասի համարը, որտեղ ծառայություն էր անցել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

    Ի դեպ, ՊՆ ներկայացրած  պատասխանում զինվորական հաշվառման վերաբերյալ տվյալներ չկան նախկին երկու բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝  Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդու՝ Վաչագան Կարապետյանի և Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի մասին։

    Պաշտպանության նախարարության պատասխանում ներկայացված են նաև այն պաշտոնյաների զավակները, որոնք օրենքով սահմանված հիմքերով  տարկետման իրավունք են ստացել։   Նրանք են․ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը։

    Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել և կարճվել։ Տարկետման հիմքով զինվորական ծառայություն չեն անցել  նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդիները՝ Ալեքսանդր և Բորիս Առաքելյանները։

    Նրա մյուս որդին, ինչպես արդեն նշվեց, ազատվել է ծառայությունից։

    Գեներալ Սեյրան Սարոյանը ևս իր մյուս որդուն՝ Աշոտ Սարոյանին զերծ է պահել ծառայությունից` տարկետման հիմքով։

    Այժմ ներկայացնենք մեր ցուցակում ներառված այն պաշտոնյաների որդիներին, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

    Նրանք են․ Աժ պատգամավոր  Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդիները՝ Նարեկ, Միսակ և Արմեն Հովսեփյանները, Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Սահակ Մուրադյանը, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, նախկին պատգամավոր Հարութուն Ղարագյոզյանի որդին՝ Հայկ Ղարագյոզյանը, նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն  Այվազյանը, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավոր որդին՝ Արգամ Աբրահամյանը, ԱԱԾ պետի տեղակալ  Արզուման Հարությունյանի որդին և գործող վարչապետի փեսան՝ Հայկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման  Բաբլոյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը՝ Տիգրան Շահգալդյանը, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝  Վարդան  Նիկոյանը, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդիները՝ Կարեն, Արա և Սամվել Գրիգորյանները, Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին՝ Վահե Վարդանյանը։ Թե նշված պաշտոնյաների որդիները որ զորամասում են պարտադիր զինվորական ծառայություն անցել՝ Երևանից շուրջ 300 կմ հեռավորությամբ գտնվող Եղնիկների, թե Երևանին կից  Բալահովիտի զորամասում, այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30