• Categories

  • Պատասխանե՛ք, պարոն նախարա՛ր

    Հարգելի պարոն Ալթունյան ի լրացում սույն թվականի նոյեմբերի 28-ին իմ կողմից Ձեզ հասցեագրված բաց նամակիս Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանին, որում մասնավորապես ասվում էր Հայաստանում “Գարդասիլ” պատվաստանյութին առնչվող մի շարք հարցերի մասին և որում իմ կողմից առաջարկվում էր մի շարք խելամիտ հարցեր և լուծումներ` ներկայացնում եմ Ձեզ ևս երկու խելամիտ առաջարկություններ` որոնք բխում են ՀՀ Առողջապահության նախարարության շահերից։

     

    1) Ամենայն պատասխանատվությամբ Հայտարարում եմ, որ սույն թվականի նոյեմբերի 28-ին իմ կողմից ՀՀ Առողջապահության նախարարություն Ձեզ հասցեագրված բաց նամակում իմ կողմից նշված երրորդ կողմ հանդիսացող երկրում լաբորատոր փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին` բոլոր փորձաքննությունների նյութական և կազմակերպչական կարիքները ստանձնում եմ ինձ վրա։
    ՀՀ Առողջապահության նախարարությունից, մասնավորապես Ձեզանից ընդամենը խնդրում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող “Գարդասիլ պատվաստանյութի ընդհանուր եղած քանակից հանրության համար տեսանելի և թափանցիկ կերպով ինձ տրամադրել ընդամենը երեք սրվակ, հետագա բոլոր գործողությունները կլինեն ընդհանուր և համատեղ հսկողության ներքո։

     

    2) Օրերս ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում էր այն մասին, որ այլևս ծնողների կողմից պատվաստումներից հրաժարվելու գրավոր օրինական ձևը այլևս չի լինելու և ծնողները ստիպված են լինելու ինքնուրույն ձևով և ձեռագիր կերպով գրեն այն, որը անհասկանալի կերպով տարօրինակ է և անընդունելի, քանզի ՀՀ քաղաքացիները իրենց վճարած հարկերից արժանի են գոնե ստանալու մեկ թղթի կտոր, որի ծախսերը գանձվում են բազմաթիվ հարկատու ՀՀ քաղաքացիներից, մեկ բան է երբ այդ վճարած հարկերի դիմաց չեն ստանում համապատասխան արժանավայել բուժօգնութուն` մեկ այլ բան է երբ չեն ստանում անգամ սովորական մեկ թղթի կտոր (բլանկ), ենթադրում եմ, որ այս ամենը կապված է ՀՀ-ում օպտիմալացման ծրագրի իրականացման հետ, կամ էլ ծնողների համար լրացուցիչ բարդություններ ստեղծելու :

     

    Ելնելով վերոգրյալից խնդրում եմ ՀՀ Առողջապահության նախարարությանը ինձ տրամադրել օրինական ձևի ընդամենը մեկ օրինակ կամ էլ Ձեր հայեցողությամբ ցանկացած հրաժարվելու դիմումի ձև` որը նույնպես ինքս կպատրաստեմ և կպատճենահանեմ 16.000 (տասնվեց հազար) օրինակից։, իսկ այնուհետև այն կտրամադրեմ բոլոր համապատասխան կառույցներին, հիմնարկ ձեռնարկություններին և համապատասխան բուժ հաստատություններին` նույնպես Ձեր հսկողության տակ։

    Միևնույն ժամանակ խնդրում եմ Ձեզ` կարգադրել հասարակության հետ կապերի ծառայությանը հանել համացանցում ինձ Նախարարության պաշտոնական էջում նամակներ և մեկնաբանություններ կատարելուս զրկված լինելու հնարավորությունից, ես վտանգավոր չեմ, ես բարոյականության սահմանները անցնող չեմ, պետք չէ ինձանից վախենալ կամ խուսափել, ես ընդամենը նույն այն բազմահազար հարկատու քաղաքացիներից եմ, որը ելնելով իր մասնագիտական պարտականություններից և գործունեությունից փորձում է պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը և բարձրացնել մեր երկրում ծառացած խնդիրները, իսկ հետո հնարավորինս կերպով լուծումներ գտնել դրանց առնչությամբ։

    Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս։

     

    Հարգանքով` Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31