• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պայքար միավորված դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

    Գյումրի քաղաքի թիվ 42 դպրոցը օպտիմալացման ծրագրով միացավ թիվ 23 հիմնական դպրոցին։ Արդյունքում 23 հիմնական դպրոցը կգործի, որպես միջնակարգ դպրոց։

     
    Տեղեկացնենք, որ օգոստոսի 24-ին կառավարությունը ՀՀ-ում գործող որոշ պետական դպրոցների փակման եւ վերակազմակերպման մասին որոշումներ կայացրեց: Այդ որոշումները դեռեւս պաշտոնապես չեն հրապարակվել, հասանելի են միայն որոշման նախագծերը: Այս որոշման նախագիծն արդեն իսկ լայն քննարկման թեմա է դարձել Գյումրու դպրոցներում եւ որոշ մանկավարժների շրջանում:

     

    Բանն այն է, որ առաջիկայում ենթադրվում է միավորված դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու ցանկացողների թիվն օր-օրի ավելանում է։ Բանն այն է, որ թիվ 23 դպրոցը 2012 թ-ին է հանձնվել շահագործման եւ հաշվի առնելով շենքային պայմաններն ու կրթական մակարդակի բարձր լինելը, աշակերտների թիվն այս դպրոցում բավականին բարձր է։

     

    Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի մրցույթից բացի, ձեւավորվելու է նաեւ կառավարման նոր խորհուրդ: Մինչեւ  տնօրենի մրցույթը, Շիրակի մարզպետի որոշմամբ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի թափուր պաշտոնին ժամանակավորապես նշանակվելու է տնօրենի պաշտոնակատար, մարզպետի` որպես լիազոր մարմնի որոշմամբ ձեւավորվելու է նաեւ դպրոցի կառավարման խորհուրդը, որն էլ ընտրելու է դպրոցի տնօրենին:

     

    Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի գործող տնօրեն Հակոբ Գեւորգյանը թափուր պաշտոնի առաջացման մասին հստակ տեղեկություններ չհայտնեց․

     

    -Կառավարության որոշումը դեռ չի հրապարակվել, ուստի վաղ է խոսել թափուր պաշտոնի մասին: Ինչ վերաբերվում է միջնակարգի անցմանը, միայն կարող եմ ասել, որ դպրոցի կառավարմանը դպրոցի կարգավիճակի փոփոխությունը խոչընդոտ հանդիսանալ չի կարող։

     

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30