• Categories

  • Պահանջում են Հոռոմը դարձնել կենտրոն

    Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ համայնքի բնակիչներն անհանգստացած են համայնքների խոշորացման ծրագրից: Հոռոմցիները զայրացած են, որ իրենց համայնքը, որն այժմ կայացած գյուղ է միավորվելու է բազմաթիվ խնդիրներ ունեցող հարեւան գյուղերին:

    -Էս 4-5 տարվա մեջ շատ բան է փոխվել Հոռոմում: Մեր գյուղն այսօրվա դրությամբ 24 ժամյա ջրամատակարարում ունի: Մշակույթի տունը վերանորոգվել է, մանկապարտեզ ունենք, նորից բարեկարգել է գյուղապետը:

    -Պատմեք, որ  արոտներն էլ են ջրարփիացել,- համագյուղացիներին հիշեցնում է Հոռոմի կենտրոնում հավաքվածներից մեկը,- Խմոցներ են դրել, հովվի տուն, փարախ, գյուղից քսան կիլոմետր հեռավորության վրա հեռագնա արոտավայրերի համար հարմարավետ պայմաններ են ստեղծել։

     

    Շարունակելով թվարկել իրենց գյուղի ձեռքբերումները, հոռոմցիները լրագրողիս հավատացնում են, որ իրենք տեսնելով գյուղում արվող գործերն իրենց հերթին ժամանակին վճարում են բոլոր հարկերը:

     

    -Համայնքը նաեւ դպրոց տանող ճանապարհն է ասֆալտապատել, գյուղապետարանի միջոցներով։ Բա եթե մենք հարկերը չտայինք գյուղապետը չէր կարողանան գործ անել: Ինքն էլ բյուջեից չի գողանում ու դրա համար էլ գյուղը օր-օրի զարգանում է: Գյուղի գործող մանկապարտեզը արեւային էներգիայով է տաքացվում-, այս ծրագրի իրականացման կազմակերպիչներին եւս շնորհակալություն են հայտնում հոռոմցիները։

     

    Ի վերջո, խոշորացումն ինչպե՞ս է ընկալվում հասարակության կողմից, փորձեցինք ճշտել հոռոմցիներից:

     

    -Դե, եթե ծրագիր է պետք է արվի, բայց գոնե Հոռոմը կենտրոն լինի, որովհետեւ մյուս գյուղերի համեմատ մեր գյուղն ունի բարեկարգ ենթակառուցվածքներ,- գրեթե միաբերան ասացին հոռոմցիները:

     

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Հոռոմը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ծննդավայրն է, որը երկար տարիներ ղեկավարել է վերջինիս հայրը՝ Սարգիս Դավթյանը: 2012 թվականի ՏԻՄ ընտրություններին Սարգիս Դավթյանը պարտվել էր Աշոտ Պասկեւիչյանին, ով մինչեւ օրս ղեկավարում է գյուղը:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31