• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պաթոսախեղդ. «Կույս կանայք» անհանգստացած են

    «Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։ ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ։ Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատևության հանգամանքով՝ «Կույս Կանանց Միավորումը» տագնապ է արտահայտում։ Անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի համար։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաև մե՛ր էթնոգենիկ կայանքում։ Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։ Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն և ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգևորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին»։

     

    «Կույս Կանանց միավորում»  հ/կ

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30