• Categories

  • Չմոռացան նշել նաև միայնակ կնոջ՝ Մայրանուշ Ալոյանի ծննդյան տարեդարձը

     

    Նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամն իր հերթական «Պնակ մը կերակուր» սոցիալական ծրագիրն էր իրականացնում:

    Շրջակա 6 բնակավայրներից՝ Վաղարշապատ քաղաքից, Պտղունք, Մուսալեռ, Արևաշատ, Փարաքար, Զվարթնոց գյուղերից միայնակ ու անապահով ծերերին, հիմնադրամն իր հարմարավետ ու ապահով մեքենայով տներից հիմնադրամ տեղափոխեց՝ հյուրասիրության նպատակով:

    Հյուրասիրության ծախսերը հոգացել էին Հրաչ և Արազ եղբայրները: Մատաղ էր արվել  Զոհրաբ և Սեդա Ղազարյանների ծոռան  ծննդյան կապակցությամբ: Առաքելական եկեղեցու, Փարաքարի սրբ.Մարիամ Աստվածածնի եկեղեցու հոգևոր առաջնորդ   Տեր-Պարթև քահանա Աշուրյանն Աստվածաշնչից սերտողության դասեր  մատուցեց ներկաներին, ապա օրհնեց մատաղը:

    Այդ նույն օրը, ներկա միայնակ կանանցից մեկի՝ Մայրանուշ  Ալոյանի  ծննդյան օրն էր նաև:Ներկաները  շնորհավորեցին  անօգնական կնոջը՝ երգերի ուղեկցությամբ, ապա  հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը  նվեր հանձնեց  հուզված  հոբելյարին:

    Հյուրասիրության վերջում, միայնակ ու անապահով մարդիկ իրենց հետ տուն տարան իրենց համար նախատեսված մեկ բաժին մատաղի միսը՝ լավաշով փաթեթավորված: Վերջում տարեցները խնդրեցին իրենց տրամադրել դեղորայք, հենակներ, կոշիկներ, հագուստներ, որոնք սիրահոժար ձևով տրվեց նրանց:

    Օրհնելով բարերարներ Զոհրաբ և Սեդա  Ղազարյաններ   ընտանիքի անդամներին՝ մեծահասակները  նստեցին  հիմնադրամի մեքենան, որը նրանց մշտապես ուղեկցում  է մինչև տուն:

     

    -Եղել է դեպք, որ  այդ պահին դեղորայք չենք ունեցել ձեռքի տակ,  աշխատակիցներն իրենց  անձնական օգտագործման դեղորայքն են տրամադրել նրանց,  ծերերը մշտապես գոհ են հեռանում հիմնադրամից,-հավաստիացրեց   հիմնադրամի  փոխտնօրեն  Ն. Մեսրոպյանը:

     

    Հ.Գ.  Ուշագրավ  ու հուզիչ է «Արմենիան  Լայթհաուս» հիմնադրամի ստեղծման պատմությունը: Արցախի  հերոսամարտում զոհված ազատամարտիկի  գյուղաբնակ այրին, ով երեք արու զավակների մայր է, 90-ականներին  աշխատելիս է եղել Պտղունք գյուղի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ: Մեկնել է ԱՄՆ և ապրել Զոհրաբ և Սեդա Ղազարյանների դստեր հետ: 2000թ.-ին մանկապարտեզի նախկին դաստիարակչուհին վերադառնում է Պտղունք՝ մորն ու երեխաներին տեսակցելու համար: Ահա այդ ժամանակ  տեր և տիկին Ղազարյանները տեսնելով   մանուկների համար նախատեսված անմխիթար շենքը,  վերանորոգում են սեփական միջոցներով՝ Պտղունքի մանկապարտեզի շենքն այն դարձնելով գործուն:

     

    Ղազարյանների բարեկամների և ընկերների նվիրատվությունների շնորհիվ կահավորում են մանկապարտեզը՝ տեղադրելով կենտրոնական ջեռուցում:Իսկ 2003-ին արդեն հողակտոր են գնում Ղազարյանները՝ կառուցելով 100 քմ շենք, ԱՄՆ-ից  ուղարկված ապրանքները  բաշխելու նպատակով:

     

    Ահա այսպես է ծնվել մարդասիրական առաքելություն իրականացնող «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը, որն  այսօր  ամեն ուրբաթ կերակրում է միայնակ ու անօգնական ծերերին  ու իր հարկի տակ  առնում բռնության զոհ դարձած կանանց և երեխաների…

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30