• Categories

  • «Չկա ընտանիք՝ չկա երեխա»

    Картинки по запросу ամուսնալուծվող ընտանիք

     

    Հայաստանում տարեցտարի զգալի տեմպերով ավելանում է ամուսնալուծությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19%-ից 20%-ով, սակայն ցավալին այն է, որ բացի պաշտոնական տվյալներից և հրապարակումներից Հայաստանում գոյություն ունեն «թաքնված ամուսնալուծություններ» որոնց թվաքանակի ցուցանիշները հայտնի չեն բոլորիս, թաքնված ամուսնալուծությունների շարքին են դասվում չգրանցված ամուսնալուծությունները, Հայաստանում կան բազմաթիվ զույգեր որոնք` փաստացի ամուսնալուված են, սակայն ՔԿԱԳ մարմինների չեն դիմել տարբեր պատճառներով։ Շատ հաճախ մարդիկ ամուսնանում են զուտ ամուսնացած լինելու համար, իսկ ոմանց դեպքում էլ ուղղակի տարիքն է պարտադրում։

     

    Ոչ պակաս զգալի թիվ են կազմում Հայաստանից արտագնա աշխատանքների մեկնած և արդեն այնտեղ փաստացի ամուսնության մեջ գտնվող տղամարդկանց թիվը, որոնք այլևս միտք չունեն վերադառնալու իրենց ընտանիքների մոտ, դա նույնպես համարվում է թաքնված ամուսնալուծություն։

     

    Ամուսնալուծությունների հիմքերի և պատճառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում երբեք որևէ պաշտոնական ուսումնասիրություններ չեն կատարվել, պաշտոնական մակարդակով երբեք չեն ուսումնասիրվել դրանց հիմնախնդիրները և պատճառները, սակայն բազմաթիվ անգամներ խոսել և խոսում են դրա մասին, բազմաթիվ անգամներ տարբեր մարդիկ ասուլիսներով և հաղորդումներով խոսել են Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճման մասին, ներկայացնելով տարվա ցուցանիշները և մտահոգություններ հայտնել այդ կապակցությամբ, իսկ թե ինչի՞ց են առաջանում և ինչպե՞ս կանխարգելել այդ ողբերգական իրադարձությունները երբեք որևէ լուրջ ու էական նշանակություն ունեցող գործընթացներ չեն արվել այդ ուղղությամբ։

     

    Շատերի հավաստմամբ Հայաստանում ամուսնալուծությունների թվի ավելացումը պայմանավորված է` մարդկանց սոցիալական իրավիճակով և մի շարք այլ պատճառներով, սակայն բազմիցս փաստել եմ և ներկայացրել եմ փաստացի ապացույցներ, որ դա այդքան էլ այդպես չէ և հիմնական պատճառները թաքնված են այլ տեղ, օրինակ Շվեյցարիան համարվում է աշխարհի ամենա հարուստ երկիրը և մարդկանց ապահովվածության տեսանկյունից առաջատարն է, սակայն այնտեղ ամուսնալուծությունների թիվը ամենից մտահոգիչն է, յուրաքանչյուր չորս ամուսնություններից երեքը ամուսնալուծվում են, ոչ պակաս մտահոգիչ իրավիճակներ են Ֆրանսիայում, Ավստրալիայում, Իսպանիայում և շարք այլ պետություններում որոնք Հայաստանից բավականին հարուստ են, մարդիկ սոցիալապես ապահովված, սակայն ամուսնալուծությունների չափով կրկնակի անգամներ գերազանցում են Հայաստանի Հանրապետությանը։
    Մեկ այլ օրինակով էլ կարող եմ նաև հավաստել, որ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ` որոնք Հայաստանից կրկնակի անգամներ աղքատ են, գտնվում են ավելի ծանր կացության մեջ, ավելի անգամներ գերազանցում են գործազրկության և աղքատության շեմը, սակայն այնտեղ հակառակ պատկերն է, մարդիկ ավելի քիչ են ամուսնալուծվում և իրենց պետության ցուցանիշների համաձայն յուրաքանչյուր11-ից 12 ամուսնալուծություններից` ամուսնալուծվում են ընդամենը մեկ կամ երկուսը 1-2-ը։

     

    Ելնելով վերոգրյալից կարելի է ենթադրել, որ ամուսնալուծությունների թվի աճը յուրաքանչյուր պետության ներսում առաջանում են տարբեր պատճառներով, յուրաքանչյուր պետություն և ազգ ունենում է իր հիմնախնդիրները և հանգամանքները ամուսնալուծությունների կապակցությամբ, տարբեր երկրներում պատճառները տարբեր են, իսկ որո՞նք են Հայաստանում հիմնական պատճառները` որոնց բացահայտման ժամանակ հնարավոր կլինի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ, այս հարցի պատասխանը հնարավոր կլինի իմանալ միայն մասնագիտական ուսումնասիրություններից հետո, սակայն մինչ դեռ համապատասխան մարմինները վերջապես որոշեն ուսումնասիրել այն` ցավոք սրտի մեր Հանրապետությունում տարեցտարի ավելանալու են քանդված ընտանիքների թիվը, ոչ լիարժեք ընտանիքում մեծացող և ապրող երեխաների թիվը և ինչպես նաև Հայաստանում ծնելիության մակարդակի խթանման թիվը և մի շարք այլ կարևորագույն դեմոգրաֆիկ ու գեոգրաֆիկ հարցեր։

     

    Հայաստանի Հանրապետությունը դարեր ի վեր մշտապես շրջապատված է եղել թշնամի հարևան երկրներով և դեռ դարերով էլ շրջապատված կլինի, ուստի մեր պետությունը և մենք բոլորս միասին պետք է հնարավորինս մեկ առաջ մտածենք վաղվա օրվա մասին, վաղվա օրվա համար մեր երկրի ու պետականության համար սահմաններում զինվորներ ունենալու մասին, մեր ազգը բազմացնելու և հզորացնելու մասին, սակայն այդ ամենը հնարավոր չէ անել երբ հազարավոր ընտանիքներ դեր զավակներ չունեցած արդեն բաժանվում են միմյանցից, ցավալի է, բայց փաստ։

     

    Հայաստանում ծնելիության աճի խթանումը անմիջապես կապված է ամուսնալուծությունների թվի աճով «Չկա ընտանիք, չկան երեխաներ»։

     

    Տվյալ խնդրի կարգավորման և հանգուցալուծումներ գտնելու նպատակով կարևոր եմ համարում հնարավորինս շուտ ներգրավել տվյալ ոլորտին առնչվող բոլոր կառույցների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, հոգեբանների, Իրավաբանների և այլ շահագրգիռ անձանց ուժերը` մեր երկրում ծառացած այս լրջագույն խնդրի կապակցությամբ ուսումնասիրությունների անցկացման, հնարավորին չափով լուծումներ և առաջարկներ գտնելու կապակցությամբ։

     

    Այսօր Հայաստանում գրեթե մատնանշածս կառույցներին, Իրավաբաններին և հոգեբաններին ավելի շատ ձեռնտու են այդ ամուսնալուծությունները քան թե մեր երկրի ապագան, ընտանիքների ամրությունը, մեր Հայ մանուկների ճակատագիրը և ուղղակի մարդկային փոխհարաբերությունները` որովհետև Իրավաբաններին ձեռնտու է ամուսնալուծությունների շնորհիվ գումար վաստակել, ամուսնալուծվող զույգը դիմելով փաստաբանի օգնությանը` ընդամենը րոպեներ անց վերջինս կողմից պատրաստվում է ամուսնալուծության հայցադիմումը, որպեսզի հնարավորինս շուտ և շատ գումար վաստակեն, սակայն փոխարենը նույն այդ փաստաբանների մեծ մասը որևէ ջանքեր չեն գործադրում Հայ ընտանիքի պահպանման ուղղությամբ, Հայ երեխաներին լիարժեք ընտանիքում թողնելու ուղղությամբ։ Նույն բանն էլ հոգեբանների զգալի մեծ մասի մոտ է նկատվում, առաջնայինը իրենց համար այցելուներին հնարավորինս կախվածության մեջ գցելն է, ավելի շատ ու երկար այցելումների ապահովելն է, «որքան շատ այցելում այնքան շատ գումար» կարգախոսով, իսկ պետության համար էլ բավական է միայն ամուսնալուծություններից գանձվող պետ տուրքերի գումարները, որքան շատ այնքան լավ։

     

    Ուստի բոլորս մտածելու տեղիք ունենք` արդյո՞ք ուրիշի դժբախտության վրա հնարավոր է սեփական երջանկությունն ու հարստությունը կառուցել։

     

    Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31