• Categories

  • Չի կարելի զրկել երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքից

    Այն կարծարատիպը, թե մանկապարտեզի տնօրենը պետք է լինի կին, կոտրում է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի մանկապարտեզի տնօրեն Մխիթար Պետրոսյանը: Մանկապարտեզի մուտքից արդեն երեւում է, որ այստեղ կա խստապահանջություն եւ հետեւողականություն, իսկ արդյունքում օգտվում են համայնքի երեխաները, դաստիարակվելով ու կրթվելով նման պայմաններ ունեցող մանկապարտեզում:
    Համայնքի բնակիչներից մի քանիսը մեր թղթակցին դժգոհել էին, թե ինչու պետք է մանկապարտեզը ղեկավարի տղամարդը, երբ մանկավարժի մասնագիտությամբ շատ գործազուրկ կանայք կան գյուղում: Այնինչ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումն է եղել, որ մանկապարտեզը ղեկավարի մասնագիտությամբ աշխարհագրագետ Մ. Պետրոսյանը:

     

    Տեղեկացնենք, որ ընդհամենը մեկ տարուց ավել է ինչԾովակ համայնքը մանկապարտեզ ունի: Համայնքային ուժերով եւ «Վորլդ Վիժն » բարեգործական կազմակերպության աջակցությամբ է վերանորոգվել ու կահավորել մանկապարտեզի շենքի մի հատվածը, որտեղ այժմ հաճախում են համայնքի 60 երեխաներ:
    Ըստ տնօրենի, երրորդ խումբ բացելու անհրաժեշտություն էլ կա, քանի որ շատ երեխաներ են դուրս մնում մանկապարտեզից, սակայն առայժմ շենքային պայմաններից ելնելով իրենք չեն կարող բացել այդ խումբը, սակայն տնօրենը հույս հայտնեց, որ առաջիկայում այդ խնդիրն էլ կլուծվի, քանի որ համայնքի ղեկավարը այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում:

     

    Մեր հավատարիմ ընթերցողները կփաստեն, որ մեր կայքը միշտ ուշադրության կենտրոնում է պահում մանկապարտեզները եւ ողջունում այն համայնքների աշխատանքները, ովքեր ապահովում են իրենց համայնքների մանկահասակ երեխաների նախադպրոցական կրթությունը, եւ պարսավում այն համայնքներին, որոնք բյուջեի գումարները խնայելու, ապա յուրացնելու նպատակով փակում են մանկապարտեզներըեւ գյուղի երեխաների հաշվին ուռճացնում իրենց ծակ գրպանները:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « July 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31