• Categories

  • «Ուղղակի կխնդրեմ ինձ ձեռք բռնեք»,- ահազանգում է Նոր Կյանքի բնակչուհին

    Երեկ` մարտի 19-ին, ուշ գիշերին, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղից  խմբագրություն է զանգահարել Անահիտ Սարդարյանը` տեղեկացնելով, որ իր որդին` Գոռ Սարդարյանը  հալածվում է մարզի ուժային կառույցների կողմից՝  առաջիկա խորհրդարանական  ընտրությունների պատճառով։

    -Իմ տղան պաժառնիում կաշխադի, ընտրությունների հետ իմ տղան հեչ կապ չունի, հըլը ընտրություններ էլ չեն սկսվել, բայց իրանք իմ երեխուն անընդհատ նեղում են, անընդհատ կանչում են։ Ասում են ձայներ ես հավաքում, բայց իմ երեխեն էդ քաղաքական հարցերով չի զբաղվում։ Կանչում նեղում են, կամ  ասում են գնա գյուղապետի մոտ  ասա, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ Ինչի գյուղապետը իմ տղայի օգնության կարիքն ո՞ւնի, էս ինչ բան է։ Ուղղակի կխնդրեմ ինձ ձեռք բռնեք, իմ երեխեն երեք անչափահաս երեխա ունի, ինչի՞ համար ազատվի աշխատանքից։ Իմ հանգիստ ընտանիքի անդորրը խանգարում են, վախենում եմ։ Ես ներվային հիվանդ եմ, եկեք իմ վիճակը տեսեք։ Պաժառնու աշխատողները եկան տարան, հետո միլպետի մոտ տարան, հետո ինչ-որ ասել են դատախազություն է գործերը գնացել, դե ծնող եք, լսեք էդքան բաներ, ինչքա՞ն անհանգիստ կլինեք։ Իմ ճնշումը բարձրնում է, ես գլխից հիվանդ եմ։ Հանարվո՞ր է նման դեպքերում դեմը չառնին, ընչի հո մենք ստրուկ չե՞նք, ստրկական երկի՞ր է էսի,-վրդովված ու լացակումաց պատմում էր Անահիտ Սարդարյանն ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում ուժայինների կողմից իր ընտանիքի դեմ իրականացվող ճնշումների վրա:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « March 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31