• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ուզում է մոտենալ իշխանական կերակրալափին` թույլ չեն տալիս

    Ըստ Սեյրան Օհանյանի մերձավոր շրջապատի, խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, Ս. Օհանյանը տարբեր «հրովարտակների» միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մեսիջներ էր ուղարկում, որ ինքը լինելով ռազմական գործիչ, տիրապետելով ռազմական գիտելիքների դեռ կարող է պետք գալ հայրենիքին:
    Ասում են Սերժ Սարգսյանն անհաղորդ է մնացել այդ առաջարկներին, ինչից հետո Ս. Օհանյանը փորձել է խոսել շանտաժի լեզվով` «Ժառանգության» համագումարին` քննադատելով իշխանություններին, որին ոչ վաղ անցյալում անդամագրված էր նաեւ ինքը:
    Եվ, ահա, երբ Ս. Օհանյանը վերջնականապես հույսը կտրեց, որ երբեւէ կմոտենա իշխանական կերակրատաշտին, այսօր նրա մունետիկներից մեկը` Ազատ Արշակյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը հրաժարվում է զբաղվել քաղաքականությամբ եւ մտադիր չէ որեւէ կուսակցության անդամագրվելուց:

     

    Ավելորդ է հիշեցնել, որ Սեյրան Օհանյանի մոտ ընդդիմադիր կայծեր առաջացան իր պաշտոնանկությունից ընդհամենը օրեր անց` երբ ինքն ու իր ընտանիքը զրկվեցին իշխանական լծակներից:
    Ինչ վերաբերվում է ընտանիքին: Իր ողջ կենսագրությունը կեղծած Ս. Օհանյանը կենսագրական տվյալներում գրում է որ ծնվել է Շուշիում, այնինչ ինքն իրականում Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղից է, որի գյուղապետն էլ իր հորաքրոջ տղան է: Չնայած այն բանին, որ մինչեւ օրս էլ Սեյրան Օհանյանի ազգականներն ապրում են այդ գյուղում, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ դաշինքն այս գյուղում ոչ մի ձայն չի տարել: Ինչն ուղիղ մեսիջ էր Ս. Օհանյանի համար, որ ինքը ոչ միայն երկրում, անգամ հարզատների շրջանում վարկանիշ չունի…

     

    Հ.Գ. Ի դեպ, Սեյրան ու Ռուզան զույգի մոտ կենսագրությունը կեղծելը եւ արմատներից փախչելը հիանալի է ստացվում, սրա երկրորդ կինն էլ իր պես ծննդավայրի մասին տվյալները թաքցնում է, իսկ լրատվամիջոցին էլ, այս դեպքում Հայկական Ժամ-ին դատի էր տվել ու պատիվ պահանջել, իր ծննդավայրը` Կոթին հիշեցնելու համար…

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30