• Categories

  • Ուզում եմ չինովնիկներն էլ շարքային քաղաքացու կյանքով ապրեն

     Ուզում եմ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Հայաստանում իրեն աշխատանք փնտրի կամ թոշակի անցնի, իսկ գտնելուց հետո մեկ ամիս փորձի ապրել Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձով կա՛մ էլ կենսաթոշակառուներին տրվող թոշակով։

     Ուզում եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարը` նույն այդ նվազագույն աշխատավարձի չափով կա՛մ թոշակով գնա և փորձի որևէ վիրահատություն կատարել իրեն կամ իր մերձավորներին։

     Ուզում եմ, որ ՀՀ Արդարադատության նախարարը անհիմն որևէ քրեական կամ քաղաքացիական գործի առնչությամբ ներգրավված լինի որևէ դատավարական պրոցեսում և մնացած քաղաքացիների նման տարիներով զբաղվի արդարության որոնումների պայքարով։ 


     Ուզում եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարարը օրերից մի օր զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը հաղորդի Հայկական կողմի հաջող ստացված դիվերսիոն գործողության մասին, կամ որևէ սահմանամերձ տարածքներից մեկում դեպի առաջ խաղացման տեղակայման մասին։ 


    Ուզում եմ, որ ՀՀ Գիտության և կրթության նախարարը տասնյակ հազարավոր ուսանողների պես վճարովի բուհ ընդունվի և մեծամասնության պես քննության օրերին դասախոսներինց ՙՙ$_մաղարիչով_$՚՚ գնահատական ստանա, կամ էլ չկարողանա ուսման վարձը վճարել և դուրս մնա բուհից: 


     Ուզում եմ, որ ՀՀ պետ եկամուտների կոմիտեն, հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարները ունենան փոքր և միջին բիզնեսներ ու աշխատեն իրենց կողմից սահմանված հարկերի և տուրքերի վճարման եղանակով, առանց որևէ արտոնությունների։ 


     Ուզում եմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը բարձր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր ունենա` բազմաթիվ քաղաքացիների պես և մնացածի նման սև ցուցակում հայտնվի, կամ էլ ԴԱՀԿ ծառայությունում։ 


     Ուզում եմ, որ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքների փայտիկներով դհոլների փոխարեն կոռուպցիայի մեջ թաթախված չինովնիկների գլխին ռիթմիկ հարվածի։

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31