• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Որքան էլ մկան պոչը փոքր լինի, միեւնույն է` հզոր է, քան առյուծի գլուխը»,- ասում է Հովիկ Աբրահամյանի քույրը

    Վայոց ձորի մարզի Գետափի գյուղապետը վերջին ժամանկներս հաճախ են աչքալուսանք տալիս: Օրինակ, երբ լլուրեր տարածվեցին, որ խոշորացման ծրագրի շրջանակներում իր գյուղին են միանալու հարեւան փոքր համայնքները, Գետափի ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Ալոյանն աչքով է արել ու ասել«Դե գիտեք չէ, որ գյուղապետն էլ ես եմ լինելու»: ում համայնքների խոշորացման ծրագիրը ոգեւորել է շատերին, հատկապես Գետափ գյուղի գյուղապետ՝ ՀՀԿ-ական Գագիկ Ալոյանին։ Միացյալ Գետափ գյուղի համայնքի ղեկավարի պաշտոնին  են հավակնում հարեւան Շատին համայնքի ղեկավարը,  Եղեգնաձորի Բժշկական կենտրոնի տնօրենի ամուսինը եւ գործող գյուղապետ Գագիկ Ալոյանը։ Վերջինս, ի դեպ, 2016 թ-ի ապրիլին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարողացել է ընտրվել, քանի որ համագյուղացիներին ֆեն, DVD եւ անգամ գումար է բաժանել:

    Մյուս աչքալուսանքը Գ. Ալոյանը ստացավ այն ժամանակ, երբ հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս հարազատ հորեղբոր դուստրը, ով ապրում է Գետափ գյուղում եւ 25 տարի ղեկավարում է գյուղի մանկապարտեզը, 2008 թ-ի ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել գյուղապետի պաշտոնի համար: Պարտված կինը դառնում է չոր ոսկոր Գ. Ալոյանի համար ու այդ օրվանից գյուղապետը տանել չի կարողանում ո’չ մանկապարտեզի տնօրեն Վարսիկ Աբրահամյանին, ո’չ էլ նրա հովանավոր Հովիկ Աբրահամյանին:

    Ու այս գզվրտոցի պատճառով տուժում են փոքրիկ գետափցիները, ովքեր այսօր մանկապարտեզում խաղում են իրենց սեփական խաղալիքներով, որոնք տանից են բերում եւ հետ տանում իրենց հետ։ Միտումավո՞ր է, թե՞ ոչ, որ մանկապարտեզում խաղալիքները քիչ են, կամ մահճակալները չեն համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին, գորգերը մաշված են կամ չկան, որոնց մասին պետք է հոգ տաներ գյուղապետարանը, դժվար է ասել, սակայն տեղում պատմեցին, որ Գագիկ Ալոյանի եւ Վարսիկ Աբրահամյանի հարաբերությունները երբեմն բացասական են ազդում հաստատության բնականոն աշխատանքների վրա։ Գագիկ Ալոյանը առայժմ մխիթարելով մանկապարտեզի տնօրենին ասում է մի մտածիր, շուտով խոշորացման կգնանք, բյուջեն կմեծանա, խաղալիքներն էլ կլինեն։ Բացի խաղալիքներից եւ գույքից, մանկապարտեզի բակի ատրակցիոններն էլ ունեն անսարքություններ, շենքային խնդիրներ էլ են առաջացել։

    Գյուղում պատմում են, որ Հովիկ Աբրահամյանն այդքան էլ բարյացակամ չէ հորեղբոր աղջկա նկատմամբ, ընդհում մինչեւ գյուղ այցի ժամանակ գյուղապետին հրահանգել է թույլ չտալ Վարսիկին մոտենալ, ու դա էլ եղել է գյուղապետի համար առիթ, որ Վարսիկին ու մանկապարտեզի գցի սեւ ցուցակ:
    -Ես միշտ հիշում եմ այն թեւավոր խոսքը, որ շատ դիպուկ է ասված, ինչքան էլ մկան պոչը փոքր լինի, միեւնույն է հզոր է, քան առյուծի գլուխը, որ մեծ է։ Ուզում եմ ասել, որ ես լինելով Մխչյանցի ավելի շատ եմ զարգացած եւ միշտ Երեւան քաղաքի հետ է եղել կապը, այստեղ ոչնչով չեմ զիջի ոչ ոքի, թե օրենքների իմացությամբ եւ թե աշխատանքի նկատմամբ իմ սրտացավ վերաբերմունքով,-ասում է տնօրեն Վարսիկն ու հավելում,-Որքան էլ չարախնդում են թե թիկունքդ թուլացել է` ես արհարմարհում եմ։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31