• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Որտեղ կան երեխաներ, այնտեղ կա կյանքի շարունակություն

    Արդեն տասը տարի է ինչ Արարատի մարզի Գոռավան համայնքում գործող <Գոռ> մանկապարտեզը հյուրընկալում է փոքրիկ գոռավանցիներին։ Մանկապարտեզի ներքին հարդարվածությունն ու աշխատակազմի բարեհամբյուր հոգածությունը իրենց սաների նկատմամբ երեխաների մեջ հարուցում  են ուրախ եւ սիրված լինելու գիտակցություն։

    Գոռավանի <Գոռ> մանկապարտեզի տնօրեն Օֆիկ Հովհաննիսյանը ներկայացնելով հաստատության աշխատանքները ասաց, որ Գոռավանը իր պատմության ընթացքում, որպես  բնակավայր մանկապարտեզ  չի ունեցել։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո, այն ժամանակ, երբ մշակույթի օջախները չէին գործում, Գոռավանի մշակույթի տունը կիսականգուն վիճակում էր։ Որպեսզի վերջնականապես չավերվեր այն,  2007թ-ին համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը սկսեց մանկապարտեզի ստեղծման ծրագիր մշակել։ Համայնքի բյուջեով գյուղի Մշակույթի տունը հիմնանորոգվում է ու շենքի մի հատվածը   հատկացվում փոքրիկ գոռավանցիներին։ Նախնական երկու խմբանի մանկապարտեզ է գործում, այնուհետեւ երեխաների թվաքանակի ավելացման հետ մեծանում է Գոռավանում մեծ մանկապարտեզ  ունենալու պահանջը ։

    Արարատի տարածաշրջանի ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եւ նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի անմիջական միջամտությամբ մանկապարտեզը ֆինանսավորվեց 5միլիոն դրամով։ Դրանից հետո մշակույթի տան մի հատվածը միանում է մանկապարտեզին, երկու մեծ սենյակներ են հատկացվում երեխաներին, իրենց բոլոր հարմարություններով։ Մինչ օրս մանկապարտեզը լիարժեք ձեւով ծառայում է համայնքի մանուկների համար, այսօր երեք խմբանի մանկապարտեզում հաճախում են թվով  90-92 երեխաներ։

    Այսօր մանկապարտեզի համար գերխնդիր է սպորտային դահլիճը, այս տարի համայնքապետարանը տեղեկացրել է, որ ունեն  ծրագիր, որ մանկապարտեզի բացօթյա  պատշգամբը պետք է ծառայի, որպես սպորտ դահլիճ ։

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30