• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Որտեղ բռնեմ` ոտը … պոկելու եմ»

    ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանը վերջերս Գեղարքունիքի մարզում, մի մասնավոր զրույցի ժամանակ ասել է. «Շահինյան Մանվելին կասեք, որտեղ բռնեմ ոտքը… Ես երկար տարիներ է ինչ դուրս եմ եկել Գեղարքունիքից, բայց շարունակում եմ օգնել Գավառի մանկատանը, իսկ նա իր աշխատած տարիներին մանկատան երեխաների ալյուրը, բենզինն ու հացն է գողացել…»:

    Որբի հաց գողացուղը` «Ծառուկյան դաշինք»-ում

     

    «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակում տեղ է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի ոստիկանության մարզային վարչության նախկին պետը` Մանվել Շահինյանը, ու այս օրերին ակտիվ քարոզչությամբ է զբաղված: Իսկ իր մերձավոր շրջապատի մոտ անկեղծացել է, որ ՌԴ իր կապերն օգտագործել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա ազդելու եւ, որ ընտրություններից հետո հարմար պաշտոն զբաղեցնելու:

     

    Իսկ  արդեն տարբեր համայնքների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ նախկին պետը խոսելով իր ծրագրերի մասին անկեղծանում է, թե. «Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը իշխանության հետ կոալիցիա է կազմելու, իմ համար խոսացած է ես գալու եմ մարզպետ: Այնպես որ ձեր շահերից է բխում իմ համար աշխատելը»:

     

    Ծնունդով սարուխանցի Մանվել Շահինյանին լավ են ճանաչում ամբողջ մարզում, ծննդավայրում առեւտրի մի քանի կետերը, տարբեր շինություններն ու բիզնեսները Սարուխանում եւ մայրաքաղաքում, ձեռք է բերել մարզային վարչության պետ աշխատած տարիներին ու հիմա քննադատելով իշխանություններին մարդկանց զայրույթն է առաջացնում:

    «Ով է թալանից խոսում: Մի մարդ, ով իր աշխատանքում ոչ մի րոպե ազնիվ չի եղել,- գրում է մեր նամակագիրը,-Ժողովրդին հանդիպում է ու ասում, որ պետք է ազատվել այս հանցավոր ռեժիմից: Պետք է կտրել թալանչիների ձեռքերը: Զարմանալ կարելի է, դա ասում է մի մարդ, ով Սեւանա լիճը «մաքրեց» ձկներից, անտառը` ծառերից: Նրա ձեռքը հասել էր անգամ մանկատուն, որտեղից բենզին ու պարկերով ալյուր էր տանում: Սակայն դա էլ զարմանալի չէ,եղբոր այրին տարիներով պահեց Մանվելի մորը, իսկ նրա մահից հետո հավաքված գումարը Մանվելը վերցրեց ու փախավ` եղբոր որբերին ձեռնունայն թողնելով: Ու այսքանից հետո նման մարդը խոսում է ազնվությունից ու բարոյականությունից: Ավելին` ուզում է ազատվել թալանչիներից: Իսկ գումարելիների տեղը փոխելուց գումարը փոխվու՞մ է»:

     

    Մեր նամակագիրը հույս է հայտնել, որ իր վրդովմունքը լրատվության կողմից կբարձրաձայնվի եւ Գագիկ Ծառուկյանը կտեղեկանա, թե իր անունից ինչ «մարգարեներ» են շրջում եւ իրենց հանցավոր անցյալով ստվեր գցում Գագիկ Ծառուկյան անհատի վրա:

     

    Աննա Գրիգորյան

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « March 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31