• Categories

  • Ոտքերից զրկված ազատամարտիկին ընկերներն են լողացնում` բաղնիք-զուգարան չունենալու պատճառով

    Սյունիքի մարզի Շաքի համայնքի 45-ամյա բնակիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վաղարշ Հակոբյանը զանգահարելով խմբագրություն, պատմեց, թե ինչպիսի վատ պայմաններում է ապրում իր հիվանդ, ծեր մոր հետ։ Ղարաբաղյան գոյամարտի մասնակցած ազատամարտիկը բազմաթիվ վիրահատություններ է տարել, որոնց պատճառով չի հասցրել նույնիսկ ընտանիք կազմել։

    -1993 թվականից մինչեւ 94թ-ը պատերազմի դաշտում եմ եղել, զինծառայող եմ եղել, երկու ոտքերս այնտեղ ցրտահարվեցին։ Կարելի է ասել, որ ոտքերս չկան։ Ձեռքերս նույնպես ցրտահարվել են, մինչեւ հիմա սպիտակում են, քթիս մասը նույնպես։ Երբ ոտքերս ցրտահարվել էին կամբատս ասաց, արի քեզ տանեմ հիվանդանոց, ասի Ստեփանյան ոչ տաք եմ հասկանում, ոչ սառը, չի ցավում, որ ցավ զգամ կգնանք։ Ոչ մի բան չէի զգում, չպարկեցի հիվանդանոցում, որի համար էպիկրիզ չունեցա, որպեսզի վայենի թոշակ ստանայի։ Հիմա մարտական գործողության վկայական ունեմ, ԵԿՄ-ի ուդոն ունեմ, մեդալներ ունեմ, ամեն ինչ ունեմ, պրոստո ասացին էպիկրիզ չունես չենք թոշակավորի։ Հիմա էլ անկողնային հիվանդ եմ, ամբողջ օրը սայլակին գամված, ոչ մի կոմունալ հարմարանք չունեմ, ասենք տղերքին, կամ բարեկամներիս խնդրում եմ գալիս են մի փոքր տազիկի մեջ դնում են լողացնում, իսկ զուգարանները սեփական տներում դրսում է լինում։ Ես մի խնդրանք ունեմ, գոնե աջակցեն բաղնիք, զուգարան ունենամ, կառուցեն, գոնե թե երկու տարի պետք է ապրեմ, նորմալ ապրեմ։ Խնդրանքս դա է միայն,-այսպիսի խնդրանքով իր խոսքն ավարտեց հիվանդ ազատամարտիկը։
    Վաղարշ Հակոբյանը պատմեց նաեւ, որ երբ Սյունիքի մարզ այցելության ժամանակ իրեն սայլակով մոտեցրել են նախկին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, վերջինս իր օգնական Հայկուհի Բաբայանին հանձնարարել է, որպեսզի առաջնահերթ կերպով գծագրեն Վաղարշ Հակոբյանի տան կոմունալ հարմարությունների տարածքը, որպեսզի նորը կառուցեն։ Հետո ազատամարտիկին առաջարկել են զբաղվածության համար թռչուն պահել, համակարգիչ են խոստացել։ Իսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացել է բնակարանը գազաֆիկացնել, ամբողջ գյուղը գազ ունի բացի վերը նշված ընտանիքից։ Ցավոք սրտի երկու պաշտոնյաներն էլ օրեր անց աշխատանքից ազատվեցին` խոստումերը մնացին անկատար։ 2017թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներին, երկու անգամ Վաղարշի ոտքերը վիրահատվել են, ըստ ազատամարտիկի նա 12 վիրահատություններ տարել, տարբեր բուժումներ է ստացել։
    -Վերջերս զանգահարեցին, թե առողջապահության նախարարությունը դեղեր է ուղարկել, իմ հիվանդության մեջ արյան վարակ են մտցրել, դրա հիման վրա դեղորայք։ Հելա թոշակս վերցրի` 30 000 եմ ստանում, տաքսի վերցրի գնացի Նորք Մարաշ հիվանդանոց, ասին անալիզ տուր, պասպորտդ կարող ես թողնես ձեր բարեկամները կգան կստանան։ Մերոք գնացել էին, ասել էին, պետք է նորից 17 000 էլ մուծեք, որ դեղերը տանք։ Վերջերս դիմեցի նոր մարզպետին, ասացի վատառողջ մորս հույսին եմ, մի լվացքի մեքենա տվեցին: Հիմա էլ լյարդս մեծացած է, ասում են երեւի արյան վարակումից է եղել,-համեստորեն ավելացրեց ազատամարտիկ Վաղարշը խոր հոգոց հանելով ու հասկացնելով, որ այն ինչ թանկ էր վաղուց է կորցրել, հիմա էլ ոչ մի բանի համար չի տխրում, պարզապես մարդը, ով առողջությունն ու երիտասարդությունն է նվիրել հայրենիքին, գոյության ու կենցաղի համար մինիմալ պայմանների համար օգնություն է խնդրում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31