• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ով, ինչպես ընկալեց «Մեր ժամանակ»-ը կարգախոսը

    2016թ.-ի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում որդեգրելով «Մեր ժամանակ»-ը կարգախոսը Սիսիանի քաղաքապետ ընտրվեց Արթուր Սարգսյանը:

    Պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, ցուցադրվեց տեսաֆիլմ, որն ամբողջացնում էր նորընտիր քաղաքապետի աշխատանքային ավելի քան 3.5 ամսվա աշխտանքը: Դիտելով ֆիլմը տպավորություն էր ստեղծվում թե Սիսիանը այդ 100 ընթացքում անճանաչելիորեն փոխվել է, թոթափել խնդիրները, իր գիրկը կանչել այն մի քանի տասնյակ երիտասարդներին, ովքեր աշխատանքի դեգերումներով լքել են ծննդավայրը, այս ամենը համեմված էր նաեւ նախորդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատություններով: Ֆիլմի հեղինակը կամ էլ թե հեղինակները այնպիսի ոգեւորությամբ էին ներկայացնում Սիսիանի ներկայիս վիճակը, ստվերելով նախորդ բոլոր քաղաքապետերի կատարած աշխատանքները, նշելով որ վերջին 20 տարվա ընթացքում ամենթողության ճիրաններում հայտնված քաղաքին «փրկիչ» է հայտնվել:

     

    Մոռանալով անգամ, որ Սիսիանը 9 տարի շարունակ ղեկավարել է ոչ այլ ոք քան ներկայիս քաղաքապետ Արթուրի հայրը՝ Լավրենտի Սարգսյանը: Չափից ավելի հաճոյանալով համայնքի գործող ղեկավարին ջուր էին գցել վաստակաշատ Լ. Սարգսյանի «արած-դրածը»: Եթե չեք ուզում տեսնել Ձեր իսկ քաղաքապետի հայրիկի 9-ամյա գործունեությունը, դա Ձեր խնդիրն է, սակայն բարի գտնվեք եւ հիշեք, որ դեռեւս 96-99թթ.. Սիսիանի քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանի գործունեությունը լավագույնն է ճանաչվել, ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ՝ ողջ ՀՀ-ում:

     

    Իսկ 8 տարի Սիսիանը ղեկավարծ Աղասի Հակոբջանյանը կարողացավ  լուսավորել քաղաքի մեծ մասը: Նրա օրոք հիմնանորոգվեց Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնը, իրականացվեցին ասֆալտապատման մեծածավալ աշխատանքներ, մեծ շուքով նշվում էին բոլոր տոները, մասնավորապես՝ «Երիտասարդության միջազգային օրը»: Հենց Հակոբջանյանի պաշտոնավարման ընթացքում էր, որ վերականգնվեց Սիսիան-Նեա Զմիռնի քույր քաղաքների հարաբերությունները, նոր կապեր խարսխվեցին Սիսիանի եւ ֆրանսիական Մոնտելիմար քաղաքների միջեւ, եղան փոխայցեր: Ինչպես կարելի է չհիշատակել, որ Սիսիանը առաջինն էր, որ ճանաչվեց «Երիտասարդական մայրաքաղաք»… Այս ամենը ոչ վաղ անցյալի պատմություն եւ իրականություն է, որ չնշել ու չկարեւորել պարզապես նամարդություն է:

     

    Եվ միայն աշխատանքի արդյունքում է, որ լինում են բացթողումներ, վրիպակներ, բայց ոչ այնքան որքան Լ. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, երբ Սիսիանի անշարժ գույքի ուղիղ կեսը  սեփականաշնորհվեց  իր եւ բարեկամների անունով, որն այսօր էլ առոք, փառոք վայելում են: Ասենք օրինակ՝ նախկին շրջանային մշակույթի տունը, որն այսօր «ԱՎ-ՏՈՒՐ» անվամբ ռեստորանի է վերածվել, որը վերջին մի քանի ամսում դարձել է միջոցառումների հավաքատեղի: Լավրենտի Սարգսյանի կողմից սեփականաշնորհված երաժշտական դպրոցի մի հատվածում էլ այսօր տեղակայված է Սարգսյանների ավագ որդու՝ Ավետի նախընտրական շտաբը, ով առաջիկա ԱԺ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:

     

    Հենց այդ տեսաֆիլմում Ա. Սարգսյանը պետք է նաեւ նշեր, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել, երբ եկել է «Մեր ժամանակ»-ը, երբ բոլոր թափուր մնացած տեղերում նշանակվել են իր բարեկամ, մտերիմները, երբկոմունալ տնտեսության պետի պաշտոնը զբաղեցնում է Արթուրի մտերիմ ընկերը, ով անգամ բարձրագույն կրթություն չունի:

     

    Այո´, եկել է «Մեր ժամանակ»-ը, հենց այս կարգախոսով էլ քաղաքապետը, որոշել է Սիսիանից ԱԺ պատգամավոր դարձնել իր ավագ եղբորը: Ավետ Սարգսյանը գո՞ւցե լավ մարդ ու քաղաքացի է, բայց ոչ ճկուն ու բանիմաց, իր համոզմունքին ու ասածը առաջ տանող քաղաքական գործիչ: Սիսիանում այլեւս սեփականաշնորհելու բան չի մնացել, հենց նաեւ Սարգսյանների շնորհիվ, հիմա «Մեր ժամանակ»-ներում փորձում են պաշտոններ սեփականաշնորհել: Եվ ինչպես իմաստուն ժողովորդն է ասում. «Ախորժակը ուտելուց է բացվում» կամ թե. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

    Ավետիք Խաչատրյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30