• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ով ավելի արդար է թող նա առաջին քարը նետի

    Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումների տեղիք դարձավ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը` մասնավորապես թե ինչպես էր նա իր աշխատակիցներից աջակցություն պահանջում և ակնկալում խորհրդարանական ընտրություններում, սակայն եթե տեղի ունեցածին նայենք կշռադատված և ավելի սթափ վիճակում ապա բոլորովին պարզ կդառնա, որ տվյալ պարագայում ո՛չ մի արտառոց բան տեղի չի ունեցել և մի բան էլ դեռ ավելին եղել է այն ինչ լինում է միշտ և լինում է ամեն քաղաքական ուժերի մոտ։
    Մի՞թե մնացածը նույն կերպ չեն վարվում կամ էլ նույն կերպ չեն գործում նախընտրական ժամանակահատվածում, իսկ այդ, որ քաղաքական ուժերը չեն օգտագործում իրենց ձեռքի տակ եղած և ունեցած ռեսուրսները, ասենք օրինակ` Դաշնակցության Երկիր Մեդիա-ի աշխատակիցները որևէ այլ կուսակցության են ձայն տվել՞ թե Կենտրոն ու Հ3 հեռուստաընկերության աշխատակիցներն են ուրիշ քաղաքական ուժերին սատարել՞։ Գրեթե բոլոր կուսակցության առաջնորդները` տարբեր ԳՌՈՒՊ-ներ ունեն և բոլորս էլ քաջատեղյակ ենք թե ով և ինչպես են ընտրական ձայներ հավաքում, իսկ որևէ մեկը այսքան ժամանակ ասել է իրենց երեսին <<Ո՛Չ>>։
    Ասում են` <<Աշխատավայրը դա երկրորդ տունն է, իսկ կոլեկտիվն էլ դա թիմակիցներն են և երկրորդ ընտանիքի անդամները>>, իսկ հիմա ի՞նչ է դուրս գալիս Արտակը չպիտի՞ իր թիմակիցների վրա հույս դներ, իր մի տան և ընտանիքի անդամներից չեր կարո՞ղ օգնություն ստանալ ու պահանջել…
    Պատկերացնո՞ւմ եք օրինակ` եթե Հայկական ժամանակ-ի ժողովուրդը բացի Ելք-ից որևէ այլ կուսակցության թեկնածուների սատարեին։
    Իրական մեղավորը` ՍԱՍ-ի Արտակը չէ, այլ այն մարդիկ ովքեր համարձակություն չունեցան իրենց ՍԱՍ Գռուպի տնօրինության երեսին ասեին, որ Ո՛չ մենք չենք ուզում քեզ ընտրել, մենք քեզ հետ չենք, մենք քո թիմակիցների շարքից Չե՛նք, այ դա կլիներ արդարացի և հարգանքի արժանի խիզախ քայլ, այլ ոչ թե ղեկավարների դեմները կեղծ ժպիտով ժպտալ և միասնության, օգնության, աջակցության խոստումներ տալ, իսկ իրականում գաղտնի ձայնագրել և հրապարակել այդ խոսակցությունը, ավելի պարզ և կարճ կարելի է ասել հին ասացվածքի պես <<Երբեք մի թքիր այն ամանի մեջ` որից կերակրվում ես>>։
    Իրական մեղավորների փնտրելիս պետք է երկկողմանի նայել և լինել արդարացի` գոնե ինքներս մեր առջև, հակառակ դեպքում ունենք էն ինչին արժանի ենք։
    Բոլորը կարող են քննադատել, սակայն քչերն են կշռադատում, մեծամասնությունը լավ գիտի քննադատել, սակայն արդյո՞ք լավ գիտեն կշռադատել և արդարացի լինել դիմացինի նկատմամբ։

     

    Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « March 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30 31