• Categories

  • Ովքեր են անտեսում վարչապետի հրամանը

    Որքան էլ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության մակարդակով ՀՀ ողջ տարածքում իրականացվում է աղբահանություն եւ աղբազատում, բայց միեւնույն է կան դեռ ղեկավարներ, ովքեր թանկ-թանկ պահում են իրենց տարածքի աղբը ու չեն էլ փորձում դրանք վերացնելու որեւէ փորձ անել։

     

    Օրինակ, Արարատի մարզի Հայանիստ համայնքը մայրաքաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն դա չի խանգարում Հայանիստին անտեսված լինելու համար։ Գյուղի կենտրոնում գտնվող հրապարակն ավելի շուտ աղբավայր է հիշեցնում, տարածքում սփռված աղբն ու գարշահոտությունն էլ հուշում են, որ աղբահանությունը գյուղում անհիշելի ժամանակներում է եղել։

     

     

    Առուներն ու սելաֆատարերը, որ լցված են աղբով, գլխավոր փողոցով երթեւեկող մեքենաների ու անցորդների համար դարձել են պատուհաս՝ առաջացնելով զայրույթ եւ ատելություն տեղական իշխանիկի հանդեպ, թե դա որքանով է հուզում Հայանիստի գյուղապետ Բաբկեն Սարկիսյանին, դժվար է ասել․․․

    Ըստ տեղացի անցորդների, գյուղապետն ամեն օր հայտարարում է, որ հաջորդ օրը շաբաթօրյակ է կազմակերպելու, սակայն աղբը մնում է անշարժ, գարշահոտությունն էլ ավելի անտանելի է դառնում․․․

    Մարդիկ նույնիսկ կատակում էին․ «Մեր Բաբոն ամենաուժեղ տղեն ա, նա ոչ մարզպետից ա վախենում, ոչ էլ վարչապետից․․․»

    Հաջորդ «տեսարժան» վայրը Ազատաշենի ու Խաչփար գյուղերի միջանկյալ հատվածն է, որն անտեսված է երկու համայնքների կողմից ու դարձել է աղբանոց, կենտրոնական ճանապարհը լցված է աղբով։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, տարածքը պատկանում է Ազատաշեն համայնքի վարչական տարածքին, սակայն աղբահանություն իրականացնելուց համայնքապետը հրաժարվում է, պատճառաբանելով, որ աղբ թափողները խաչփառցիներն են եւ իրենք պարտավոր չեն այդ աղբը հավաքել․․․

    facebook tweeter vkontakte odnoklassniki