• Categories

  • Ո’չ ընտանեկան բռնություններին

     

    Հայաստանում 2016 թվականի առաջին 6 ամսում արձանագրվել է շուրջ 373 ընտանեկան բռնության դեպք, իսկապես 2015 թվականի նույն ժամանակահատվածի 342 դեպք: Կենակցի կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32 դեպք, իսկ զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45 դեպք:
    2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 4 կին։
    Այս մտահոգիչ ու ողբերգական թվերը խոսում են այն մասին, որ տվյալ ոլորտը ունի լուրջ և անհապաղ ուշադրության կարիք, ինչպես պատկան մարմինների կողմից այնպես էլ այն բազմաթիվ հասարակական կազմակերպությունների` որոնց մի մասի գործունեությունը սահմանափակվում է միայն թեժ գիծ ապահովելով, որոշների միակ նպատակը իրենց հատկացվող միջազգային ֆինանսական Գրանդներն են, իսկ ոմանք էլ ուղղակի բարերար են ձևանում, սակայն իրականում որևէ աջակցություն կամ օգտակարություն չեն ցուցաբերում։
    Այս լրջագույն խնդիրը պահանջում է լրջագույն մոտեցումներ և կարգավորումներ, ընդհուպ մինչև օրենսդրական փոփոխություններ և օրենքի խստացում, քանզի ի վերջո բռնության ենթարկված և մահացող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են` որոնց կյանքի և անվտանգության երաշխավորն է հանդիսանում պետությունը, ՀՀ Սահմանադրությունը և քրեական ու ընտանեկան օրենսգրքերը։

     
    Պետք է նշել նաև, որ խնդրի կարգավորման գործում շատ մեծ նշանակություն ունի հոգեբանների հոգեբանական միջամտությունը և յուրաքանչյուրիս աչալուրջ ու սրտացավ մոտեցումը մեզ շրջապատող այդպիսի ընտանիքների նկատմամբ, որոնց մենք կարող ենք օգնել մեր խորհուրդների կամ ճիշտ ուղղությամբ միջամտությունների տեսքով, ժամանակին իրազեկելով և աջակցության ձեռք մեկնելով հնարավոր է կանխել սպանության և սիստեմատիկաբար կրկնվող բռնության դեպքերը, քանզի շատ դեպքերում պրակտիկան ցույց է տալիս, որ բռնության ենթարկված անձանց մեծ մասը վախենում է կամ ամաչում է դիմել պատկան մարմիններին, իրավապահ մարմիններին և հոգեբանական խորհրդատվություն ստանալուն։
    2012 թվականից ի վեր Հայաստանում ընտանեկան բռնությունների հետևանքով 45-ից ավելի երեխաներ մնացել են առանց ծնողի ու ծնողական խնամքի և վստահեցնում եմ, որ դեռ էլի կունենանք նմանատիպ ողբերգական դեպքեր եթե չփորձենք այն կանխել օր ու ժամ առաջ։

     

     

    Յուրաքանչյուր խնդրի դեմ պայքարը պետք է լինի արմատական սկզբունքով այլ ոչ թե դանակը ոսկորին հասնելուց հետո և ուշացած լաց ու կոցի տեսքով։

     

    Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31