• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ո՞վ է Գորիսի նորաթուխ քաղաքական «գործիքը»

     

    Հարգելի խմբագրություն, կար ժամանակ, երբ Հանրապետության մամուլը հաճախ էր անդրադառնում Գորիս քաղաքին ու տարածաշրջանին: Սակայն չգիտես ինչու վերջին ժամանակներս մոռացության է մատնված հինավուրց, պատմական մեր քաղաքը, որտեղ տիրող շիկացած մթնոլորտըէլ ավելի է թեժանում, լարվածությունը հասցնելով գագաթնակետին:

     

    Ամեն ինչ սկսվեց, այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, ով ոչ միայն շրջանցեց Գորիսը, այլև ամբողջությամբ անտեսեց: Միայն ԱԺ ընտրությունների ժամանակ փորձեց իր համար Գորիսում աներեր հենարան ստեղծել: Անտեսելով Գորիսում օրինական ճանապարհով ընտրված իշխանություններին: Քանի որ Վահեն բոլոր քայլերի հիմքում ֆինանսն է տեսնում, հենարան ստեղծելիս էլ առաջնորդվեց հենց այդ սկզբունքով, իր համար Գորսում որպես հենասյուն ընտրեց գործարար Գագայի ընտանիքը: Նրանց միջև կնքվեց ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ տնտեսական դաշինք: Մեծ գումարների դիմաց Վահե Հակոբյանը պետք է Գագայի «տխրահռչակ» որդուն Առուշ Առուշանյանին մտցներ քաղաքական դաշտ, ավելին՝ դարձներ ԱԺ պատգամավոր:

     

    Ըստ Գագայի մտերմիկ շրջանակի, այդ գործարքի արժեցել է շուրջ 1 մլն դոլար: Գումարի կեսը՝ 500.000 դոլարը ծախսեց Առուշանյանի նախընտրական քարոզարշավի վրա, մյուս 500.000-ը, որպես նվիրատվություն տնօրինելու էր Վահե Հակոբյանը: Բայց քանի որ երկրի քաղաքական վերնախավը Առուշի ով լինելը ճշտելուց հետո, հասկանալով, որ նա դեռ ամբողջությամբ հասունացած չէ և առողջական որոշ հիվանդությունների  պատճառով բանակում չի ծառայել, հոր փողերով դեռ մանկուց ապրել է ցոփ ու շռայլ կյանքով, իսկ որպես տղամարդու կայացման նախապայման, ընտրել է ողջ մարմինը դաջվածքներով պատելը, դրանք ժամանակ առ ժամանակ ի ցույց դնելով:

     

    Գոիսում լավ գիտեն, որ Առուշը մեծ հակում ունի ալկոհոլային խմիչքների  հանդեպ: Եվ պատահական չէ, որ նրա մասնակցությամբ բոլոր խնջույքները ավարտվում են տուրուդմփոցով, որոշ մարդիկ էլ հայտնվում են հիվանդանոցում: Ինչպես դա պատահեց տարիներ առաջ, երբ Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանի որդին և Առուշը ծեծեցին իրենց համադասարանցի Ս.Մ-ին, ով գլխուղեղի վնասվածք ստանալով՝ ոչ միայն կորցրեց տեսողությունը, այլև հոգեկան շեղումներ ստացավ, կորցրեց ընտանիքը՝ բաժանվեց կնոջից:

     

    ԱԺ ընտրության արդյունքները ամփոփելուց հետո, երբ Առուշը տոնում էր իր հաղթանակը, ալկոհոլի ազդեցության տակ մի շարք «ռազբորկաներ» կազմակերպեց, որոնց անդրադարձավ նաև հանրապետական մամուլը:

     

    Այս ամենը հաշվի առնելով՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նա դիմում գրեց և դուրս եկավ ընտրացուցակից, որից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ի պատասխան նրա ծախսերի, հանձն առավ Առուշին դարձնել Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար, «մոռանալով», որ ընդամենը ամիսներ առաջ այդ պաշտոնում ձայների առավելությումբ համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը:

     

     

    Չհաջողելով, հիմա էլ Վահե Հակոբյան և Առուշ տանդեմը փորձում է Գորիսի ավագանու նիստերը ձախողել, տպավորություն ստեղծելով, թե իբր Ադունցը չի տիրապետում իրավիճակին: Մեկշաբաթյա տքնաջան աշխատանքից հետո, այդ տանդեմին հաջողվեց համոզել ավագանու ընդամենը 3 անդամի, որ  չմասնակցեն հունիսի 28-ի ավագանու նիստին: Ընդ որում, այդ 3-ից մեկը, Գորիսի ևս մեկ «տխրահռչակ» անձի՝ Արա Դոլունցի որդին է, Արտաշ Դոլունցը: Նրա Կարինե մայրիկին, իր օգտին աշխատելու համար Վահե Հակոբյանը խոստացել է Արտաշ որդուն քաղաքապետ դարձնել:

     

    Հունիսի 28-ի նիստը կայացավ և երկրի իշխանություններին ուղղված մի շարք ուղերձներ ընդունվեցին, իսկ գործարար Գագան վերջնականապես հասկանալով որ խաբված է, Հակոբյանից հետ է պահանջում իր գումարները: Իսկ դա նշանակում է, որ Գորիսում լուրջ և պայթյունավտանգ իրավիճակ է հասունանում:

     

    Խնդրում ենք հետևեք իրադարձություններին…

    Արմեն Մաթրոսյան

    Գագիկ Շեգունց

    Ալիկ Առաքելյան

    Ք. Գորիս

     
    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հուլիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31