• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Շենավանցի փոքրիկները մանկապարտեզ կունենան

    Արագածոտնի մարզի Շենավան համայնքի նորընտիր ղեկավար՝ անկուսակցական Արման Փիլիպոսյանը, համայնքը ժառանգել է բազմաթիվ գյուղական խնդիրներով։ Ներկայացնելով գյուղի առօրյան, երիտասարդ համայնքապետը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը խոստացել է Շենավանում մանկապարտեզի կառուցման խնդիրը լուծել, որը արդեն երկար տարիներ գյուղի համար կարեւորագույն խնդիր է եղել:

    -Խնդրել եմ հանրապետության նախագահին, մեր համայնքի մանկապարտեզի շենքի խնդրով` չի մերժել, շուտով նախագծային աշխատանքները կներկայացնենք, եւ մանկապարտեզ կունենանք։

    Այս օրերին, Շենավան գյուղի վարչական շենքի բակում կանաչապատման եւ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Առաջիկայում նախատեսված է հանդիսությունների սրահ կառուցել:

    Գյուղի կենտրոնում, շենավանցի եղբայրներ Յուրիկ, Արկադի եւ Հենրիկ Գրիգորյանների միջոցներով կառուցվող եկեղեցին էլ ավելի մեծ հույս ու հավատ է ներշնչում տեղացիներին, որ իրենց աղոթքներն առ Աստված ավելի լսելի կլինեն:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31