• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Շարքային քաղաքացիների առջեւ չինովնիկների դռները փակ են

    Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակչուհի Դուխիկ Հովհաննիսյանը դիմել է մեր կայքին` ասելով, որ իրենց տունը էլեկտրոէներգիայի սպասարկման հետ կապված խնդիրներ ունի, սակայն Հայաստանի էլեկտրոցանցեր Աշտարակի Մուսալեռ մասնաճյուղի եւ ոչ մի աշխատակից, բազմաթիվ կանչերից հետո էլ չի այցելում տեղում պարզելու իրավիճակը:

     

    -Մեկ ամիս ու կես է ինչ էլեկտրոցանցի հետ հարց ունեմ։ Մեր տանը ընդհանրապես հոսանք չի մտնում, սպասարկումից դժգոհ եմ։ Ինձ ասում են ինչ-որ գրավոր դիմում-բողոք պետք է ներկայացնեմ։ Ում դիմում եմ, ասում են մեր իրավասությունների մեջ չի մտնում, նույնիսկ մեր էլենտրիկը, մեր համայնքի ղեկավարը։ Աշտարակի ցանց էլ եմ գնացել քանի անգամ, պետը տեղում չի լինում, թե խաբում են, թե ինչ` չեմ հասկանում։ Չգիտեմ ում դիմեմ։ Ասում են էս գյուղի ենթակայանները սեփական են ինչ ուզենք էնպես էլ կանենք, բերել են ապարատուրաներ են տեղադրել, գյուղի վերջին կետերին նորմալ հոսանք չի մատակարարում։

     

    Էլեկտրոցանցի մասնաճյուղում պարզեցինք, որ Դուխիկ Հովհաննիսյանը բարեխիղճ բաժանորդ է, ժամանակին վճարում է էներգիայի համար ծախսած գումարները: Ինչը հաստատեց նաեւ մասնաճյուղի տնօրենը, սակայն հեռախոսով խոսել բնակչուհու հետ, նրա հետ հանդիպումից ամիսներ շարունակ խույս տված տնօրենը հրաժարվեց:

     

    -Ես բնակչի հետ խոսե՞մ, ոչ երբեք, մեր աշխատողները կպարզեն ինչն է խնդիրը,- հավատացրեց տնօրենը եւ խոստացավ հաջորդ օրը եւեթ կարգավորել խնդիրը:

     

    Ու քանի որ ՀԷՑ մասնաճյուղի տնօրենը դրժել էր խոստումը հուսահատված կինը ստիպված համաքել էր մեր կայքի հեռախոսահամարը.

    -Ոչ ոք չի եկել Աշտարակից, միայն տեղային էլեկտրիկը եկավ, ստուգեց, ասացի ստուգելով ինչ հարց է լուծվում, երբ որ 189 վոլտ հոսանք է մտնում տուն, ասաց հա էտի թույլ ա։ Հիմա ստուգելով հարց չի լուծվում, ինձ պետք է, որ հարցին լուծում տան, ուզում եմ պետի հետ հանդիպեմ, որ խնդրեմ կարգավորի հարցը։ Ասացին տեղում չէ, հետո ասացի պերերիվ է անում 10 րոպե սպասեք, ասացի կսպասեմ։ Ես դրսում սպասեցի, հիմա էլ մտել եմ ներս, հիմա էլ ասում են տեղ է գնացել ինքը չի կարող ձեզ ընդունի։

     

    Հ. Գ. Ենթակառուցվածքներում այսպիսի բյուրոկրատական քաշքշուկների հաջորդականությունների պատճառով մարդիկ կորցնում են իրենց հավատը, ոչ թե տվյալ տնօրենի նկատմամբ այլ պետության, այսպիսի իրավիճակներից է, որ մարդիկ հուսահատված, կամա թե ակամա լքում են հայրենիքը, ետ չվերադառնալու մտադրությամբ։

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30