• Categories

  • Շահերի բախում. Համայնքապետը համայնքի շահերից է խոսում, իսկ գործարանի տերը դա վերագրում է «մութ ուժեր»-ին

     

    Սարգսյան եղբայրներին կհաջողվի՞ հողը զավթել վերտառությամբ հոդվածի հետքերով «Հայկական Ժամ»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Արարատ համայնքի ղեկավար՝ Կարեն Ղազարյանից եւ Արարատ Գինու գործարանի սեփականատեր՝ Արմեն Սարգսյանից։ Համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը ներկայացնելով խնդիրը, պատմեց, որ այն երկար տարիների պատմություն ունի, որը սկսվել է դեռ նախորդ գյուղապետի օրոք:

    -Դեռեւս իմ պաշտանավորումից առաջ, նախկին գյուղապետ Գրիշա Մելքոնյանի եւ ավագանում կողմից որոշում է կայացվել, որ համայնքային հող հանդիսացող վայրում կառուցել ֆուտբոլի դաշտ, ստադիոն կոչվածը։ Դա եղել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ցանկությունը, որ այդտեղ կառուցվի մարզադաշտ։ Այն ժամանակ կատարվել է ստադիոնի վրա որոշակի աշխատանքներ, բյուջեից ներդրում է եղել մոտ 30-35 միլիոն դրամի` ցանկապատման եւ հողալցման աշխատանքներ, այնուհետեւ կասեցվել է, դրանից հետո 2012 թվականին, երբ ես ընտրվեցի համայնքի ղեկավար ինձ ստադիոն կոչվող հողի տարածքը ձեռք բերելու համար դիմեց գործարանը։ Ես ուսումնասիրեցի ամբողջ փաթեթը, որը նախկինում, նաեւ դիմել էր նախկին գյուղապետին՝ Գրիշա Մելքոնյանին, ով չոր եւ հստակ ձեւով մերժել էր։ Դիմել են նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ նախագաի աշխատակազմից նամակ էին ստացել, որ այդ հարցով զբաղվեն։ Սակայն Գրիշա Մելքոնյանը միանգամից մերժել էր, ավագանին նույնպես մերժել էր, չէր էլ քննարկվել հարցը, պատճառաբանելով, որ պետք է Վազգեն Սարգսյանի ցանկությունը իրագործեն, այսինքն ստադիոնի տարածքը կառուցեն, որպես սպորտով զբաղվելու վայր։ Տարածքը գործարանին ընդլայնելու համար հարմար տարածք է, աշխատատեղերի հարց է, ինչպես գործարանի տնօրինությունն է նշում իր գրավոր առաջարկություններով։ Երբ ինձ դիմեցին, ես որոշեցի գնալ քննարկումների ճանապարհներով, մի պայմանով, որ չտուժի համայնքը, այսինքն ես խնդիրը ներկայացրի ավագանիներին: Գյուղի հասարակության շրջանում հարցումներ արեցինք, ավագանու հետ նույնպես եւ եկանք համաձայնության, որ օտարենք հողատարածքը վաճառելու նպատակով։ Մեր որոշումը ներկայացրեցինք գործարանատերերին, ովքեր ցանկանում էին ձեռք բերել տարածքը, սակայն առաջարկը իրենց կողմից չընդունվեց` պատճառաբանելով, որ շատ թանկ է, բայց այստեղ շուկա չի։ Գնահատել են համապատասխան մասնագետները, տարածքը արժե 60-ից մինչեւ 65 միլիոն ՀՀ դրամ։ Այդ հողի կադաստրային արժեքը մոտ 30-35 միլիոն դրամ եւ այդքան էլ շինարարական աշխատանքներ են արվել դեռեւս նախորդ գյուղապետի օրոք։ Առաջարկել ենք ու առ այսօր ընդհանուր հայտարարի չենք եկել, այժմ իրենք շարունակում են այդ հարցը բարձրացնել, մենք էլ դեռ չենք լուծել` քանի որ վճարման գնի հետ համաձայնության չենք եկել։ Ես այսօր չեմ կարող գումար ծախսել, որպեսզի գյուղի երեխաների համար սպորտհրապարակ կառուցեմ, քանի որ ֆուտբոլային հրապարակի հողատարածքի հարցը չի լուծվել,-պարզաբանեց համայնքի ղեկավարը։

    Համայնքի ղեկավարի պնդմանը, որ ինքը համայնքի շահերից է խոսում, հերքեց գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանը` ասելով, որ սա մեկ անձի գործ է, եւ, որ իրեն պարզապես վարկաբեկում են` նշելով, որ տարածաշրջանը շրջապատված է մի քանի գործարաններով, ուստի այս հանգամանքը առիթ է տալիս արտադրական մրցակցության: Արմեն Սարգսյանն ակնարկում է, որ համայնքի ղեկավարի թիկունքին կանգնած ինչ-որ մութ ուժեր կան, իրական ուժեր, որոնք չեն երեւում, եւ ստվերում թաքնված գյուղապետին շահագործում են իր դեմ։

     

    -Հողը ստացել եմ 1991 թվականին, այն ժամանակ կոլխոզներ էին, հողերը բաժանվում էին մարդկանց, ինչպես տնամերձների տեսքով, այնպես էլ սեփականաշնորհման տեսքով։ Օրենքով սահմանված կարգով, այդ թվականին ես դիմում եմ գրել եւ ձեռք եմ բերել այս 4,5 հողատարածքը։ 2005 թվականին մեզանից անօրինական խլել են, որպեսզի գործարանը չզարգանա, խլել են, քանի որ ոչ մեկի մոտ պետական մտածելակերպ չի եղել։ Ես այդ ժամանակ գնացել եմ ՊՆ աշխատելու, նախկին գյուղապետ՝ Գրիշա Մելքոնյանը՝ սպարապետի քեռին, անօրինական ձեւով վերցրել է ստադիոնի հողատարածքը եւ մինչ օրս տարածքը չի շահագործվել։ Եթե այս գործարանը չգործի, ապա տարածաշրջանի հինգ գործարանները խաղող չեն մթերում, բա բերքը ի՞նչ է լինելո՞ւ, իմ գործարանի դեպքում դժգոհությունները մրցակցության արդյունքն են։ Այսօրվա գյուղապետին ես եւ իմ կոլեկտիվն է սատարել, որ ընտրվի եւ ընտրվելուց հետո մենք, այսինքն գործարանը թանկարժեք աղբահան մեքենա է նվիրել գյուղին։ Դրանից հետո որոշակի հարաբերություններ են լարվել։ Իսկ ինչ մնում է գործարանի անվանափոխման համար, ապա ասեմ, որ ես խնդիրներ եմ ունեցել, որը լուծել եմ դատարանի միջոցով, դա ոչ մեկի գործը չի։ Իսկ թե ինչու եմ հայհոյախառն խոսում բերք հանձնողների հետ, դա էլ ասեմ, որ լա՜վ եմ արել, ես իմ տանն էլ եմ հայհոյանքով խոսում, բա որ խաղող հանձնողը ջուր է լցնում խաղողի վեդրոյի տակ ու բերում, կամ նեխած խաղողը, բա չհայհոյե՞մ, լա՜վ եմ անում։ Ես կռվել եմ այս երկրի համար, ես եղել եմ տարածաշրջանի ջոկատների հրամանատարը, իսկ Վազգեն Սարգսյանը խորհրդի նախագահը…- պատմեց Արմեն Սարգսյանը, եւ վերջում հավելեց, որ պայքարելու է այդ հողի համար, ինչքան էլ դժվար ու երկար տեւի այդ գործընթացը…

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30