• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Նուռնուսի թնջուկը. գյուղ որտեղ հողերը «փոշիանում» են

    Նուռնուսում կրքերը հասունանում են:

    Բայնն այն է, որ համայնքի ղեկավարը մոլի հողամոլ է: Գյուղում մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գյուղապետը չնչին հարկեր վճարելով մշակում է դրանք: Ողջունելի եւ օրինակելի կլիներ գյուղապետի գործողությունները, եթե այս ամենից բացի Մնացական Գեւորգյանը առեղծվածային ձեւով չյուրացներ մարդկանց հողերը:

    Հօդս են ցնդել համայնքային սեփականության 25 հեկտար հողակտորները, ինչպես նաեւ մարզի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի սեփական հողատարածքը։ Ո’չ, գյուղապետը Ռոբին Հուդը չէ, նա հարուստներից գողանալով չի տալիս աղքատներին, նա աղքատներից հավասարապես գողանում է: Զոհերից մեկն էլ Վիչիսլավն է:

    Նուռնուսի բնակիչ, ազգությամբ եզդի Վիչիսլավ Օզմանյանի հրավերով այցելեցինք Կոտայքի մարզի Նուռնուս գյուղ։
    Տեղում, մայր եւ որդի Օզմանյանները պատմեցին, որ Վիչիսլավ Օզմանյանը 90-ական թվականների հողատարածքների սեփականաշնորհումից հետո տիրապետել է 1.5 հեկտար հողատարածքի։ Մինչեւ 2013 թվականը նա է տնօրինել նույն չափի խոտհարքը եւս, ըստ նրա գյուղապետարանը ասում է, որ այժմ իրեն է հասնում մոտ 6000 մետր հողատարածքը, քանի որ միայն այդ տարածքի սեփականաշնորհման վկայականն է իրեն պատկանում։ Սակայն Վիչիսլավ Օզանյանի արխիվային փասթաթղթերում դեռեւս պահպանվում է 1,5 հեկտարի սեփականաշնորհման վկայական, նույն գյուղապետարանի տրամադրված քաղվածքները։ Օզմանյան ընտանիքի փաստաբան Մելանյա Սարգսյանը, ով նույնպես համայնքում էր, տեղեկացրեց, որ պատրաստելով համապատասխան փաստաթղթերը պատրաստվում է դատարան դիմել, քանի որ հնարավոր չի համարում այն փաստը, որ մի գույքի նկատմամբ կարող են լինել տարբեր սեփականատերեր եւ լինեն համայնքապետարանի տրամադրված տարբեր քաղվածքներ։ Ըստ Օզմանյանների, գյուղապետը չափագրողների թույլ չի տալիս, որպեսզի գան գյուղ։
    -Բշտում է չափագրողներին, զանգեց չափագրողին ասում է` ես եմ գյուղապետը, ես եմ չափելու, գործ չունես, ով գա բշտում է չափագրողներին։ Կադաստրն էլ ասում է իմ գործը չի գյուղապետի գործն է,-ասում է Վիչիսլավի մայրը։
    Համայնքի ղեկավարը տեղում չէր, ասաց, որ դատական նիստի է մասնակցելու եւ այդ հարցը դատական կարգով պետք է լուծվի։

    -Մենք հիշում են, թե ինչպես Կավալենկո Շահգալդյանը ամեն ինչ արեց, որ Քաջոն,- այսպես են անվանում գյուղում Մնացական Գեւորգյանին,- Ընտրվեց գյուղապետ, Կավալենկոյի սրած բիզը իր աչքը մտավ, դե հիմա թող Քաջոյին հարցնի, ո՞ւր է իմ հողը։ Մարդկանց վախեցնելով ու սպառնալով մինչեւ ե՞րբ է ուրիշների հողերը մշակելու, տիրանալու, մարդկանց սեփականությունները զավթելու։ Մենք հիավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը, եթե Քաջոն միլիցեքով է իր հարցերը լուծելու, մենք բնակիչներս դիմում ենք ավելի բարձր ատյանների։

     շարունակելի
    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30