• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Նոր ուստարվա արձակուրդային օրերը

    Դպրոցներում 2017-2018 թվականների ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

     

    Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հունիսի 20-ին ստորագրված 711-Ն հրամանում։

     

    Նույն հրամանաով սահմանվում է մեկ դասաժամի տևողությունը՝ 45 րոպե: Սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները.

     

    – 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

     

    – Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը` 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

     

    -Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30