• Categories

  • Նոր Կյանքի գյուղապետի խայտառակությունը

    Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում իսկական խառնաշփոթ է: Բանն այն է, որ ԵԼՔ կուսակցության անդամ, գյուղապետ Գարիկ Սարգսյանն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատի է տվել նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանին և մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Ամիրյանին, իսկ մինչ այդ Գ. Սարգսյանը հանդես էր եկել հնարավոր չարաշահումների մասին հայտարարությամբ` վկայակոչելով ավագանու անդամների և մանկապարտեզի աշխատակիցների ստորագրություննների չհամապատասխանության հանգամանքը և պահանջելով դատաձեռագրաբանական փորձաքննություններ անցկացնել:

     

    Երեկ Վայոց ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Վեդի) երկու գործով նիստեր կայացան: Ք. Ամիրյանի և Մ. Աբրահամյանի դատական նիստին ներկա էին գյուղի տղամարդկանց մեծամասնությունը, ովքեր եկել էին սատարելու իրենց համագյուղացիներին: Դատարանում տեղ չկար նստելու, ոմանք էլ դրսում մնացին: Զարմանալին այն էր, որ գյուղացիներից ոչ ոք ներկայիս գյուղապետին աջակցելու համար չէր եկել, նրա կողքին միայն իր փաստաբանն էր:

     

    Տղամարդկանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նման խայտառակություն իրենց գյուղում դեռ չէր եղել. «Որ իմանանք, թե մի բան արել են, կասենք` հա, թող դատի տան, բայց ծիծաղելի է քաղաքական պատվերով այս ներկայացումը: Հիմա Գարիկ Սարգսյանի մոտ եթե ստուգումներ անեն, քանի ՞ թերացում ու ստորագրությունների կեղծիք կգտնեն, բա իրենց արածները ո՞նց են կոծկելու», -վրդովված արտահայտվեց մեր զրուցակիցը:

     

    Իսկ մեր այն հարցին, թե ի ՞նչ է կարծում, Գ. Սարգսյանի նպատակը ո ՞րն է, նա պատասխանեց. «Կարծում եմ` ժողովրդին ցույց տալու համար` իբր նախկինները լավ չեն աշխատել և Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու նպատակով, որպեսզի կարողանա առաջ գնալ, բայց գյուղացիների նկատմամբ նման ձևով վարվելը ոչ մի լավ բանի չի բերի: Եթե Մայիս Աբրահամյանը հող է առել, դրա համար փող է տվել, էլ չարաշահումը ո՞րն է, իսկ մանկապարտեզի տնօրենին էլ անտեղի հալածում է: Հազիվ նախկին գյուղապետի թողած բյուջեն է ծախսում, արդեն մի քանի անգամ էլ համոզվել ենք, որ Գարիկ Սարգսյանը սուտ է խոսում, խոստումները չի կատարում», – եզրափակեց մեր զրուցակիցը:

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30