• Categories

  • Նորություն չէ, որ կիսագրագետների ձեռքում է երկրի կառավարումը

    Օրերս ԴԱՀԿ-ն անօրինակ կալանք է դրել քաղաքացու գույքի վրա ու հրաժարվում է կալանքից հանել վերտառությամբ հոդվածում տեղեկացրել էինք, որ ԴԱՀԿ-ն ձեռքի տակ ունենալով Արտաշ Գրիգորյանի անունով դատական ակտ կալանք է դրել Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանի գույքի եւ բանկային հաշիվների վրա:

    Համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, ով այդ դատական գործի հետ որեւէ առնչություն չունի, զրկված է տնօրինել իր գույքն ու դրամական միջոցները :

    Խնդիրը մեր կողմից բարձրաձայնելուց հետո, ԴԱՀԿ Վեդու տարածաշրջանում պատասխանեցին, որ իրենք էլ տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չեն կարող անել, իսկ մեր հարցերին կպատասխանի ծառայության լրատվական բաժինը:

    Իսկ թե որքա՞ն կմնան կալանքի տակ քաղաքացու գույքն ու դրամական միջոցները, եւ ո՞վ պետք է փոխհատուցի պատճառված վնասը, դա էլ կախված է ԴԱՀԿ քմահաճույքից…

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31