• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Նորաշենը փառատոնի հաղթող

    Սեպտեմբերի  9- ին   Դիլիջանում անցկացվեց  արհեստների և արվեստների համահայկական  «Մշակութային վերածնունդ»  փառատոնը,  որին մասնակցում էին  Հայաստանի մարզերի, Արցախի և Սփյուռքի ստեղծագործական կոլեկտիվներ ու անհատներ՝  ներկայացնելով հայկական հարուստ մշակութային ժառանգությունը: Քաղաքային հրապարակում ՝  գեղեցիկ ձևավորված տաղավարներում  ցուցադրության էին ներկայացված կերպարվեստի, գորգարվեստի բացառիկ նմուշներ և ձեռարվեստի այլ ստեղծագործություններ:  Դիլիջան էին ժամանել նաև սիրիահայերը, ովքեր հրավիրվածներին հյուրասիրեցին իրենց պատրաստած քաղցրավենիքները։

    Ցուցահանդես–վաճառք փառատոնի հաղթող ճանաչվեց Արարատի մարզը, որը ներկայացնում էր Նորաշեն համայնքը։

     

    Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2016թ-ի ՏԻՄ ընտրություններին Նորաշենում համայնքի ղեկավար ընտրվեց Նորայր Գրիգորյանը, ինչից հետո Նորաշեն համայնքը պարբերաբար հաղթանակներ է գրանցում, մոռացված ու անտեսված համայնքից դառնալով լավագույնը Արցախի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում․․․

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30