• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Նախարարը նաեւ հարբեցո՞ղ է

    Լեւոն Ալթունյանը սկսել է զարմացնել հանրությանը: ՀՀ ԱՆ աշխատակիցները նկատել են, որ նորանշանակ նախարարը երեկոյան ժամերին մնում է աշխատավայրում եւ ալկոհոլ է օգտագործում: Իսկ Առողջապահության նախարարության օպտիմալացման գործընթացը, ըստ նախարարության անձնակազմի, ԻՆԳՈ-Արմենիայի կառավարման կենտրոնից է ղեկավարվում:

    Նախարարությունում բավականին զարմանալի բաներ են կատարվում, որը անձնակազմի մոտ եւ՛ ծիծաղ է առաջացնում, եւ տարատեսակ կարծիքների առիթ դառնում: Այսօր մամուլն արդեն անդրադարձել է Լեւոն Ալթունյանի հետ եկած փոխնախարարին՝ Սամվել Մարգարյանին, ով այնքան «համեստ» է, որ հրաժարվել է ընդունարանով փոխնախարարի աշխատասենյակից ու գործավարուհուց, իսկ աշխատանքի գալիս է հեծանիվով՝ փետրազարդ թութակն ուսին: Նշենք, որ Սամվել Մարգարյանին նախարարը բերել է ԻՆԳՈ-Արմենիա ընկերությունից, որտեղ Մարգարյանը զբաղեցրել է տնօրենի ֆինանսների գծով տեղակալի պաշտոնը:

    Բացի այն, որ Լեւոն Ալթունյանը ստիպել է նախարարության աշխատակազմին վերազինել ռուսերեն լեզուն, նա քաղ ծառայողներին ստիպում է վայրկյանների ընթացքում համակարգչով հավաքել բարդ ածանցավոր բառեր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Այս ամենին գումարած, Լեւոն Ալթունյանի քամահրական վերաբերմունքը, հատկապես իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ, լուրջ զայրույթ է առաջացրել նախարարությունում: Փաստ է, որ Ալթունյանը նոր ձեւավորված կառավարության ամենաանհաջող կադրն է:

    Մնում է հուսալ, որ այս պարոնն իր փետրազարդ նորամուծություններով ու ներկայությամբ չի վարկաբեկի նոր ձեւավորված եւ հասարակության շրջանում վստահություն ներշնչած Կառավարությանը:

    Աննա Ղամբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31