• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մտորումներ միավորվելուց առաջ

    Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Մեղրաձոր գյուղական համայնքը այս տարի աշնանը կդառնա միացյալ համայնք, որին կմիանա հարեւան՝ Հանքավան, Արտավազ, Մարմարիկ եւ Աղավնաձոր համայնքները։ Միացյալ Մեղրաձոր համայնքի ղեկավարի ընտրություններին կկայանան նոյեմբերի 5-ին: Գյուղերի փնջում, որը ստացել է «Հանքավանի ձոր» անվանումը նախընտրական խլվրտոցը շուտ է սկսվել:
    Մարմարիկ գյուղի համայնքի ղեկավարից բացի, մյուս երեք համայնքի ղեկավարները ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, մնում է համատեղել ցանկությունն ու հնարավորությունները։
    Միավորվելը որպես աղետ դիտարկող գյուղացիները ցանկություն են հայտնում, որ իրենց համայնքները մնան առանձին միավոր: Այ իսկ Մեղրաձոր համայնքի բնակիչները ոգեւորված են` գյուղը կդառնա կենտրոն, այստեղկաշխուժանա կյանքը:

    -Ջահելներին տեղ տան գոնե, իրենք աշխատեցին, հասկացանք, բայց չէ՞ որ ժամանակ կա, տարիք կա, դրա համար։ Դարձրել են ծերանոց գյուղապետարանը, գյուղապետը Կառլենը մոտ 70-անց է, ականջները էլ չի լսում, պետք է մոտը մի քանի անգամ գոռանք, որ լսի։ Հետն էլ միլիցա է աշխատել, բարձր թոշակ է ստանում, էլի չի կշտանում։ Կատակ բան չի խոշոր գյուղի ղեկավար ընտրելը, մենակ մեղրաձորցին չի, ձորի մարդկանց հարցերն էլ պետք է լուծվեն, համ էլ էս գյուղերը տարբեր ադաթների ժողովուրդ են, դժվար կլինի, – կանխատեսում են տեղացիները:

    Ի դեպ, հարեւան համայնքների մտավախությունը կապված է նաեւ այն բանի հետ, որ Մեղրաձոր համայնքը դառնալով կենտրոնացած միավոր նոր աշխատակազմ կընտրի իր համար ու այդ ժամանակ փոքր գյուղերի բնակիչները կտուժեն` մարդիկ մտավախություն ունեն, որ ամբողջ աշխատակազմը կընտրվի Մեղրաձորից ու իրենք էլի կմնան գործազրկության հետ միայնակ:

    Միավորված Ակունք գյուղի ընտրություններին ընդառաջ դժգոհում են նաեւ Աբովյանի տարածաշրջանի ազգաբնակչությունը։ Կապուտան համայնքի տարեց կանայք Ակունք գյուղին միանալու համար ասում են համաձայն չենք, էդ ինչ բան է, Բաշ գյուցին ի՞նչ գիտի կապուտանցին ինչ հոգս ունի, որ գա էստեղ տեր կանգնի։ Համ էլ Ակունքի Հունանը էնքան հարուստ է, որ լայաղ էլ չի անի ամեն մեկի հետ կանգնի խոսի,- ասում են տատիկները։
    Հարցին, թե իրենք որտեղի՞ց գիտեն Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանի կարողությունների մասին, կանայք անկեղծ զարմացան.
    -Տնաշեն էդ սաղ աշխարհը գիտի, դուք չգիտե՞ք ինչի…։
    Լուսակնարվելուց խուսափելով, կանանցից մեկը խիստ հրահանգեց.
    -Ջոջ կնիկ եմ, կտանեն կկորցնեն, գործ չունես մի նկարա….։

    Միավորվող գրեթե բոլոր համայնքներում նույն տրամադրությունն է` մարդիկ դժգոհ են այս նորամուծությունից, բայց միեւնույն ժամանակ համոզված, որ իրենց ձայնը լսելի չի լինի եւ այն ինչ պլանավորել են իշխանությունները կիրագործեն:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31