• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մտորումներ հայաստանյան որոշ ԶԼՄ-ների աշխատաոճի շուրջ

    Երբևէ չեմ անդրադարձել հայաստանյան ԶԼՄ-ների աշխատաոճին…Սակայն այս տարիների ընթացքում, ինչ ասես չեմ տեսել…Կոնկրետ խոսքս գրագողության մասին է…

     

    Այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը,երբ իմ կողմից հրապարակած տեղեկությունները որոշ ԶԼՄ-ներ ներկայացրել են որպես իրենց սեփական տեղեկություն… Գերադասել եմ չարձագանքել… Բայց այս վերջին դեպքին չեմ կարող չանդրադառնալ,քանի որ սա արդեն տարրական վիրավորանք է…

     

    ԶԼՄ-ն ոչ միայն գողանում է իմ կողմից հրապարակած տեղեկությունը՝հղում չտալով ինձ,այլև կասկածի տակ է դնում այն.. Խոսքս հայաստանյան պետական ԶԼՄ-ներից մեկի մասին է (միտումնավոր անունը չեմ տալիս),որն անդրադարձել է իմ կողմից հունիսի 12-ին հրապարակած այն տեղեկությանը,որ Արցախի օդային տարածքով է անցել Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը,որը կատարում էր TK334 /THY3RF չվերթը…

     

    Սույն կայքի լրագրողը,հայրցազրույց վերցնելով Արցախի նախագահի մամլո խոսնակից ու մեջբերելով իմ հրապարակած տվյալները և ապացույցը (լուսանկարը www.flightradar24.com կայքից)՝խախտում է էթիկական և բարոյական բոլոր կանոնները…

     

    Հարգարժան լրագրողը,նախ հայտարարում է,որ լուրը տարածվել է սոցիալական ցանցերում՝չնշելով թե ում կողմից է այն տարածվել…

    Հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները,որոնք այդ տեղեկությունը տարածել էին, հղում են տալիս ինձ,սակայն սույն ԶԼՄ-ն, օգտագործելով իմ կողմից հրապարակված տեղեկությունը, գերադասում է գրագողությամբ զբաղվել և չնշել իմ անունը…

     

    Սակայն գրագողությամբ զբաղվելը դեռ ոչինչ… Ռուսերենով և անգլերենով հրապարակած իր հարցազրույցում սույն ԶԼՄ-ն ուղղակի վիրավորանքների է անցում և կասկածի տակ դնում իմ կողմից հրապարակած տեղեկությունը՝ իր հարցազրույցի վերնագրի մեջ օգտագործելով “слухи” և “alleged”,որոնք համապատասխանաբար թարգմանվում են “բամբասանք” և “ենթադրյալ”…

     

    Հետաքրքիր է, իսկ ո՞վ է Ձեզ խնդրել իմ տեղեկությունը,որին կից ներկայացված է նաև ապացույց,առանց ինձ հղում տալու՝ օգտագործել Ձեր հարցազրույցում, որ մի բան էլ անվանեք բամբասանք և կասկածի տակ դնեք դրա իրողությունը…

    Հարգելիներս,գերադասեք մնալ չափի մեջ և չփորձեք վիրավորել դիմացինին,առավել ևս, եթե Դուք ինքներդ եք շատ խոցելի,քանի որ տարրական գրագող եք և անգրագետ…

     
    Հ.Գ.Այսուհետ պահանջում եմ բոլոր ԶԼՆ-ներից իմ կողմից հրապարակած տեղեկությունները օգտագործելիս ԱՆՊԱՅՄԱՆ հղում տալ…

     

    Գագիկ Համբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30