• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մորենմերկ շրջում է Շենիկում

     

    Այսօր, Արմավիրի մարզի Շենիկ համայնքի բնակիչներից մեկը, ով խուսափեց հայտնել իր անունը՝ հաշվեհարդարից խուսափելու պատճառով, պատմեց, որ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի երրորդ եղբայրը՝ լինելով հոգեպես անառողջ, հաճախ է մորենմերկ շրջում գյուղի փողոցներով։

    Գյուղացիները, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, աղջիկներ ու հարսներ, անելանելի վիճակում են հայտնվել։ Սակայն հանուն նախարարի մյուս եղբոր՝ գյուղապետ Կորյուն Մինասյանի՝ լռում են։

    -Ոչ մեկ չի համարձակվում ընդդիմանալ, սակայն  գիտակցում էլ ենք, որ հնարավոր չէ, որ այսպես շարունակվի, չէ՞ որ հոգեպես անառողջ մարդկանց համար նախատեված հաստատություններ կան, եւ, վերջապես, եթե նրա փոխարեն մի հասարկ մարդ լիներ վաղուց կփակեին հոգեբուժարանում։

     

    Գյուղապետից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ գյուղապետը  Հրատապ. Թռչող մկներ Շենիկում հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ այժմ խուսափում է Հայկական Ժամ-ի թղթակիցների հետ շփվել։

    Ինչեւէ, հուսանք, որ այս հրապարակումից հետո Մինասյան եղբայրները միջոցներ կձեռնարկեն, եւ շենիկցիները ստիպված չեն լինի նուդիստական տեսարանների ականատես լինել։

     

    Գայանե Մացակյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31