• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նույնն է մնացել

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել:

    Ինչպես հայտնում է «Transfermarkt»-ը, 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ թարմացումը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 20-ին: Այն կազմում է 31.45 մլն ֆունտ ստերլինգ:

    Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Հենրիխը խփել է երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

    Նշենք, որ այսօր Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբեռնին»:

    Առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը հավասարեցրել է Մարկուս Ռեշֆորդը: Երկրպագուները հիացած էին Մխիթարյանի փոխանցմամբ:

    @danropes93

     «Շատերը կասեն, որ սա Մխիթարյանի լավագույն խաղը չէր, դրա հետ համաձայն եմ, սակայն չկար նրանից ավելի լավը դաշտում»:

    @Tahmedur_Rahman

    «Արժանի չենք Մխիթարյանին»:

    @YourBoyWazz

    «Ինչպիսի փոխանցում էր Մխիթարյանից»:

    @hamko_F1

    «Մխիթարյանը պետք է ընդմիշտ լինի մեկնարկային կազմում»:

    @alex_barrera06

    «Արտակարգ փոխանցում Մխիթարյանից: Այդ տղան իսկական կրակ է կիսապաշտպանությունում»:

    Andrew2180 23@

    «Լավ գոլ, սակայն Մխիթարյանի փոխանցումը նրբաճաշակ էր»:

    @manuel_ndah

    «Փոխանցումն ավելի լավն էր, քան գոլը»:

    @hr072

    «Որքա՞ն եք վճարում Մխիթարյանին: Պետք է հավելավճար ավելացնել: Ինչպիսի փոխանցում»:

    facebook tweeter vkontakte odnoklassniki