• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մի՞թե Հայաստանում ծխելու դեմ պայքարը առաջնային խնդիր է

    Յուրաքանչյուր պետության ներսում ցանկացած տիպի նախագծի, օրենքի խստացում պետք է բխի տվյալ երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, ազգային մենտալիտետից և երկրում տասնամյակներ շարունակ ձևավորված առանձնահատկություններից, յուրաքանչյուր տուգանային նախագծից առաջ անհրաժեշտ է հաշվարկել արդյո՞ք այդ տուգանքների չափերը համապատասխանում են ընտանեկան զամբյուղի արժեքին, թոշակառու անձանց թոշակներին և ի վերջո Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի չափերին, արդյո՞ք այդ մարդիկ ի վիճակի են կլինեն վճարել այդքան մեծ սահմանված տուգանքները։

     
    Մի թե՞ Հայաստանում Ծխելու դեմ պայքարը առաջնային անհրաժեշտության կարգավորման խնդիրներից է, հայաստանում գոյություն ունեն մի շարք այլ ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ, որոնցից են օրինակ`
    Ա) ԱԼԿՈՀՈԼԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
    Բ) ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՑ, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՑ, ՖԱԲՐԻԿԱՆԵՐԻՑ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
    Գ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ։
    Առողջապահության նախարարությունը ակնկալում է ՀՀ Քաղաքացիներից ընկալումով մոտենալ հարցի կարևորություանը և անհրաժեշտությանը, սակայն ընկալելու համար անհրաժեշտ է ընկալելի մատուցում, որի փոխարեն այսօր` հասարակությունը ստանում է այնպիսի մեկնաբանություններ և հիմնավորումներ` որոնցից են օրինակ`

    - Ծխող մարդիկ անհաջողակ են,

    Ծխող մարդիկ հիվանդ են և ծխելը դա հիվանդություն է…
    Եթե հիմնվենք այս տեսակետներին ապա ինձ մոտ մի քանի հստակ հարցեր են առաջանում`
    Ա) Եթե Ես հիվանդ եմ ապա ինչո՞ւ եք թանկացնում իմ դեղորայք հանդիսացող ծխախոտի սակագինը:
    Բ) Եթե ծխելը վտանգավոր հիվանդություն է և ունեմ տվյալ հիվանդության 20 տարվա ստաժ ապա ինչո՞ւ չեն ինձ հաշմանդամության կարգ ձևակերպում և թոշակավորում:
    Եթե երկրորդական ծուխը վնասակար է շրջապատում գտնվող մարդկանց առողջությանը ու առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և կարող է առաջացնել մահվան ելքեր, ապա ինչո՞ւ չեն ներկայացվում փաստացի և գիտական ապացույցներ, դատաբժշկական զրակացություններ, լաբորատոր փորձաքննության արդյունքներ, որպիսի որոշ մարդկանց ենթարկեն քրեական պատասխանատվության` (Դիտավորությամբ կամ անզգուշությամբ ուրիշի կյանքին և առողջապահությանը առանձնապես ծանր վնաս կան անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով։ Այս ամենը կարող է դիտարկվել որպես տասնամյակներ շարունակ հանցագործության թաքցնում։

     

    Օրեր առաջ Առողջապահության նախարարը զանգվածային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է`
    - ԵՍ ՈՒՆԵՄ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԾԽԵԼՈՒՆ, ԱՁԴ ՉԱՐԻՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԻՆ )))
    Հարգելիս` պետք չէ մեր դեմ պատերազմ հայտարարել։ Մենք նույն Հայաստանի Հանրապետության 68% քաղաքացիներն ենք, այն քաղաքացիները` որոնց վճարված հարկերից Դուք աշխատավարձ եք ստանում, որոնց շնորհիվ այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ եք զբաղեցնում և ամենևին կարիք չկա տասնամյակներ շարունակ լռության ու անտեսության մատնված երևույթը այսօր հիվանդություն ու չարիք անվանել։
    Առաջարկվող նախագծում նախատեսված է մի դրույթ որով առաջարկվում է տուգանել տնտեսվարողներին։
    Նախ և առաջ պետք է հասկանալ, որ այդ տնտեսվարողները դա այն նույն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, որոնց մասին կառավարությունը տարիներ շարունակ ասում է թե իբր պետք չէ իրենց համար ստեղծել լրացուցիչ բարդություններ, պետք չէ խանգարել և խոչընդոտել, որպեսզի աջակցենք Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։
    Վարձակալությամբ վերցրած և առանց այդ էլ ծանր հարկային բեռի տակ աշխատող տնտեսվարողներին, տվյալ պարագայում սրճարանների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տերերին որոնք չգիտես թե ինչո՞ւ ՓՈՔՐ և ՄԻՋԻՆ բիզնեսվ զբաղվողներից դարձան տնտեսվարողներ, իսկ ու՞ր մնաց նրանց արտոնություններ տրամադրելու և ավելորդ քաշքշուկներից ձերբազատելու խոստումները և կարգադրությունները:

     

    Տվյալ կետի կիրառումը հղի է լուրջ կոռուպցիոն ռիսկերով, տվյալ ոլորտի մոնոպոլոզացմամբ և անհավասար տնտեսական մրցակցության մեջ անպաշտպանված լինելու հետևանքներով, ինչպես նաև ԿՈՆԿՈՒՐԵՆՏՆԵՐԻ միջև միմյանց չեզոքացնելու և մրցակցային միջավայրից վերացնելու հավանականության ռիսկերով:

     
    Արդյո՞ք տուգանքի չափսերը համապատասխանեցնելու են մարդկանց ներկայիս կենսակերպի հնարավորությանը, օրինակ` միայնակ թոշակառուները և Փարոսում գրանցված Սոցիալապես անապահով ընտանիքները ի զորու կլինեն վճարել սահմանված չափսի տուգանքները, Հայաստանի բազմաթիվ բակերի տաղավարներում հաճախ տեսնում ենք նարդի, շախմատ, շաշկի և բլոտ խաղացող և ծխող տարեց մարդկանց, պապիկների որոնց մեծ մասը թոշակառու են, իսկ մյուս մասը Փարոսի անդամ և ի՞նչ խղճով ե՞ք պատրաստվում տուգանել նրանց, կամ ի՞նչ բարոյական իրավունքով եք փորձում պայքարել նրանց դեմ, ու՞մ հանդեպ եք պատերազմ հայտարարում այն թոշակառու ծխող պապիկների որոնց մի մասը ի տարբերություն Ձեզ` Ձեր նմանների համար մասնակցել են մեծ հայրենական պատերազմին կամ արցախյան ազատամարտին։
    Առողջապահության նախարարությանը առաջարկում եմ…
    Ա) ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ (ԾԽՈՂ ԵՎ Չ՛ԾԽՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ) ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ:
    Բ) ԱՇԽԱՏԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՈՒՅԺԵՐԻ, ԻՍԿ ՀԵՏՈ ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉև ՀԵՌԱՑՄԱՆ։
    Գ) Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎԵԼԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐՑԵՐ։ (Այդ թվում նաև իրենց համակարգում հարյուրավոր արատավոր երևույթները):

     

    Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31