• Categories

  • Մեր տեղական, արդյունավետ, որակյալ և անվտանգ դեղերը թողած՝ նախընտրում ենք օտարի կասկածելին

    Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատևել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ ,ազգային սահմաններում ,առանց այլ երկրների  մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության:

     

    Բացառություն չի կազմում նաև  առողջապահության ոլորտը:

     

    Հայաստանի բազմաթիվ  բուժհաստատություններ համագործակցում են արտերկրի  իրենց  գործընկերների հետ՝ինչպես կլինիկական ,այնպես էլ գիտական,դեղագործական բժշկության ոլորտում:

    Զուր  չէ նաև, որ եվրասիական տարածաշրջանում,  այսօր  համախմբված  ջանքերով պայքար է ընթանում կեղծ դեղերի արտադրության դեմ:Այս թեմաների շուրջ աշխարհի տարբեր երկրներում գիտաժողովներ են հրավիրվում, որտեղ մեր տեղական և միջազգային մասնագետներն անդրադառնում են կեղծ դեղերի դեմ պայքարի միջազգային փորձին, Եվրոպայում,եվրասիական    տարածաշրջանում կեղծ դեղերի դեմ պայքարի ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին:Անժխտելի է,որ դաշտում  պետք է շրջանառվեն գրանցված, որակյալ և անվտանգ դեղեր:Տեղական դեղ արտադրողներն համոզված են, որ Առողջապահության նախարարն այս  առումով  էական դերակատարություն ունի ողղորդելու  և ինչու չէ,  ստիպելու հասարականությանը գնել  մեր տեղական արտադրողի դեղը,  ինչպես դա անում  են Բելառուսիայում:ԱՆ-ը , ըստ նրանց պետք է շատ խիստ քաղաքականություն վարի արտադրողների  նկատմամբ  և նրանց  երաշխավորը դառնա, ի վերջո, միջին և խոցելի խավերի  համար է Հայաստանում  արտադրվում  տեղական դեղորայքը:Ի հակադրության այս ամենի մեզ մոտ այլ պատկեր է,տեղական դեղերն արտահանվում են արտ երկրներ՝ապահովելով 15 տոկոս աճ արտադրողի համար, իսկ  տեղաբնակները թերհավատ լինելով իրենց հայրենի արտադրողի նկատմամբ՝ գնում են արտասահմանյան գունավոր փաթեթավորված դեղերը,որոնք մեղմ ասած կասկածելի են : Այս դիտապատկերում փորձենք դիտարկել հայկական դեղագործական շուկան՝ իր 5 դեղագործական ընկերություններով հանդերձ:

    Երբ այս հարցով դիմեցինք «Արփիմեդ» դեղագործական ընկերության ղեկավար՝ Վաչագան Ղազարյանին,տեղական արտադրողը փաստեց, որ. «ՀՀ-ում կեղծ դեղեր չեն շրջանառվում,մեր արտադրած դեղերը  մատչելի են հանրության տարբեր շերտերի համար, ուստի այն կեղծելու  հարկ չկա»,-հիմնավորեց իր խոսքը  Վ. Ղազարյանը:  Հիշեցնենք,որ «Արփիմեդ» դեղագործական  ընկերությունը  հիմնվել է 2001-ին,եվրոպացի մասնագետների  նախագծով:Արտադրում է դեղեր ,կանխարգելիչ և բուժիչ միջոցներ,ախտահանիչ լուծույթներ,ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ:

     

    «Արփիմեդ»-ի փաթեթը  ներառում է շուրջ 150 արտադրանք,որոնք կիրառվում են  բժշկության տարբեր ոլորտներում,որոնցից 65 տոկոսը ընդգրկված են ՀՀ հիմնական  դեղերի ցանկում՝ հաստատված ՄՀԿ-ի կողմից՝ բնակչության  անվտանգության և առողջության  ապահովման համար:Արտադրանքի տեսականին անընդհատվ նորացվում է, ամեն տարի շուկա է հանվում  նոր դեղեր:Ընկերությունն ունի որակի կառավարման  միջազգային  ստանդարտին համապատասխան սերտիֆիկատ՝ շնորհված գերմանական  հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից: «Արփիմեդ»-ը 16 տարի  անընդմեջ  գործել է շուկայում,իր արտադրանքն  արտահանելով արտերկրի 7 երկրներ: Ընկերությունն  ամեն տարի  51 միլն. դրամի  շրջանակներում  բարեգործական  գործնեություն է ծավալում  հայրենի երկրում: Հայաստանի անկախության տոնին ընդառաջ ՀՀ նախագահն «Երախտագիտության» մեդալ է շնորհել Վաչագան  Ղազարյանին:

     

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31