• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մերժվածը

    Շիրակի մարզի Բասեն գյուղի համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը խորհրդարանական ընտրություններին երկար էր սպասել, որպեսզի համապատասխան ժամի բախեր Ծառուկյան դաշինքի առաջնորդի՝  Գագիկ Ծառուկյանի դուռը, հուսալով, որ դաշինքին ձայներ տարով կվերանորոգվի գյուղի եկեղեցին։ Ինչը նաեւ հայտարարել էր ամենուր, որ խոստումի կատարման դեպքում, գյուղից ոչ մի կուսակցություն ձայն չի տանի, բացի Ծառուկյան դաշինքից։ Սակայն  նախկին դաշնակցական, այժմ ՀՀԿ-ական գյուղապետի հույսերը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանը, նրան հետ անձամբ հանդիպելով, ասել է, ընտրությունները երբ, որ անցնեն մի բան կանենք։ Երեք տարի առաջ Համլետ Պետրոսյանը նույն խնդրով հանդիպել է նաեւ Ռոզա Ծառուկյանի հետ եւ նույնպես մերժվել։

    -Սաղ ՀՀԿ-ականներն էլ իմացել են, որ գնացել եմ, կանչել են ինձ քննարկել, ասել եմ լավ եմ արել գնացել եմ, ես իմ երկրի, իմ գյուղի մասին եմ մտածել։ Ասացի գնամ խնդրեմ վերանորոգեն, հոգեւոր կյանքը կարեւոր չի՞, կսարքի՝ կսարքի, չէ էլ ես իրեն ղուրբան։ Ինչ մնում է գյուղի բնակիչներին, որ ուղղորդել եմ դա այդպես չէ, ես, որ ուղղորդող լինեի բոլոր իննը քաղաքական ուժերը իմ գյուղից ձայներ չէին տանի։ Ես ամեն դուռ թակում եմ, որ Բասեին համար ծրագրեր բերեմ, վա՞տ եմ արել, համ էլ ես 6 ամսվա գյուղապետ եմ, շուտով խոշորացում է լինելու, ավելի լավ է կենտրոնանաք  այդ խնդիրների վրա, տեսեք, թե խոշորացված Աշոցքում, Ամասիայում ինչ է կատարվում,- դժգոհ պատասխանեց Համլետ Պետրոսյանը։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30