• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մելանյա Ծառուկյանը իմ տալն ա, ես էլ կարամ հոդված գրել

    Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչներից մեկը Մ.Գ. (անվան սկզբնատառերը փոխված են), դիմել է մեր կայքին, դժգոհելով, որ իր հիվանդության բուժման համար մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում բուժում են նշանակել, եւ որ ամսական իրեն հասանելիք դեղորայքի ամբողջական փնջի գումարը կազմում է 45 հազար դրամ, սակայն ըստ բնակչի, իրենց գյուղական ամբուլատորիայի տնօրենը` Աննա Սոֆյանը հրաժարվում է իրեն տրամադրել իր հասանելիք դեղորայքը:

    Ըստ Աննա Սոֆյանի, Քուչակի բուժամբուլատորիան, որ սպասարկում է Քուչակ, Մռավյան, Լճափ գյուղերը չունի այնքան մեծ բյուջե, որ կարողանա ամեն ամիս քաղաքացուն տրամադրել իր ամսական գումարները: Տնօրենն ասաց, որ դեղորայքի մի մասը Մ.Գ.-ն ստացել է, բայց միեւնույն է բողոքել է եւ՛ Առողջապահության նախարարություն, եւ՛ մարզպետարան:

    Ի դեպ, երբ քաղաքացին հանդիպում է պատին եւ չի կարողանում իր արդարացի պահանջը բավարարել, Քուչակի բուժամբուլատորիայի հաշվառումից դուրս է գալիս ու գրանցվում Ապարանի ԲԿ-ում:

    Այս առումով Ա. Սոֆյանը նույնպես ուներ պատասխան.

    -Ամեն տեղից էլ գնում են, բոլոր ամբուլատորիաներից էլ գնում են, մենակ Քուչակը չի:

     

    Ապա,  «ինքնապաշտպանվելու» համար տիկինը նախահարձակ եղավ.

    -Մելանյա Ծառուկյանին ճանաչու՞մ եք… ինքն իմ տալն ա, նենց որ ես էլ կարող եմ հոդված գրել Մ. Գ.-ի մասին: Գրե՞մ…

    Ի դեպ, բուժամբուլատորիայի շենքը, որ նոր էր կառուցված բավականին անշուք էր ու թափթված, հենց մուտքից երեւում էր, որ այստեղ տիրում է անտարբերությունն թափթվածությունը: Երբ մուտքի կոտրած ապակին ցույց տվեցի տնօրենին ասաց.

    -Դա շա՜տ վաղուց ա կոտրվել… մարզպետարանի բուժ վարչության պետն ա գլխով կոտրել: Նախկինի նախկինը, տարիներ առաջ…

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31