• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մեդալը երկու երես ունենալուց բացի գին էլ ունի

    Հայկական Ժամ-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում Հայաստանի Համայքների Միության գործունեությունից։ Շատ համայնքների ղեկավարներ խնդրել են բարձրաձայնել համայնքների անդամավճարների մասին` դժգոհելով, որ Համայնքների միությունը նույնիսկ տեղյակ չի թե տվյալ բնակավայրը, որտեղ է գտնվում:
    -Այդ միության եւ ոչ մի պատասխանատու չի այցելում բնակավայրեր, տեղում ծանոթանալու եւ տեղեկանալու ՏԻՄ ղեկավարների աշխատանքներին, մինչդեռ անընդհատ զանգահարում են անդամավճարների վճարումների պահանջով։ Դեռ ավելին` տեղեկացնում են, որ Համայնքների միությունը մոռանալով իր ստեղծման դերի ու նշանակությամն մասին, վերջին տարիներին սկսել է մեդալներ վաճառել։ Թացն ու չորը միասին խառնվել են իրար, արժանի ես թե ոչ, եթե վճարում ես մի իքս գումար դու արդեն մեդալակիր ես:
    Ըստ մեր զրուցակիցների, շատ համայնքապետեր լսելով, որ պատվոգրերն ու մեդալները գումար արժեն հրաժարվում են մասնակցել միության հրավիրած միջոցառումներին:

     

    -Բավական չէ, որ հազարավոր դոլարներով գրանտներ են ստանում ոչ մի դրական արդյունք չունենալով համայնքներին զարգացման հարցում, դեռ մի բան էլ լեւի փողեր են հավաքվում` խորհրդի անդամն դառնալու ու մեդալներ ստանալու համար:

     
    Ի՞նչ է ստացվում.  համայնքի ղեկավարները համայնքային բյուջեն դատարկելով իրենց համար ոսկե տառ, աչք ծակող պատվոգիր ու մեդալ են գնում, խփում պատերին, իսկ աղբի ու մթության մեջ կորած քաղաքներն ու գյուղերը դանդաղորեն քայքայվում ու դատարկվում են։ Իսկ համայնքների միություն կոչված ինստիտուտը դեռ հավաքում է ու հավաքում:

     

     

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « October 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
                1
    2 3 4 5 6 7 8
    9 10 11 12 13 14 15
    16 17 18 19 20 21 22
    23 24 25 26 27 28 29
    30 31