• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մարմաշենի վանքի փայլն ու ողբերգությունը

    Մի քանի օր առաջ ընկերներիս հետ կրկին այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թթ-ին կառուցված Մարմաշենի վանական համալիր…Պետք է նշեմ,որ այն ինչ տեսա և՛ ցավ և ամոթանք պատճառեց ինձ…Սարսափած եմ,թե որքան հայը կարող է ոչ թե չսիրել,այլ ԱՏԵԼ իր պատմությունը և կրոնը…
    Զբոսաշրջությանն առաջնային տեղ հատկացնող հայաստանյան իշխանավորները տարրական անտեսում են Մարմաշենի վանքը…Զարմանալի է,որ բազմաթիվ զբոսաշրջիկների Գյումրի բերող մեր տուրիստական գործակալությունները չեն բարձրաձայնում Մրամաշենի վանական համալիրի ողբերգության մասին…
    Լենգես անավից Մարմաշենի վանք տանող 2,4 կիլոմոտրանոց ճանապարհը ավերված է…Այդ ճանապարհ կոչվածը խայտառակություն է…Բայց ամենազավեշտալին դեռ առջևում էր…Մարմաշենի շքեղ վանքը շրջապատված է սարսափելի անհրապույր “բեսեդկաներով”,որոնք վարձակալությամբ են տրվում…Այսինքն,վանական համալիրի տարածքը հանգստյան գոտու է վերածված…Սեփականատերերն էլ տարբեր են..Բայց խնդիրը նրանում է,որ այդ “բեսեդկաներից” մի քանիսը գտնվում են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիներին 5-10 մետր հեռավորության վրա… Հանգստացողներն ամենքն իր ճաշակով երաժշտություն է միացնում,պարում երգում,ուտում,խմում և այլն…Ու այդ ամենը եկեղեցիների և նրանց կողքին գտնվող միջնադարյան գերեզմանոցից մի քանի մետր հետավորության վրա..Գերեզմանոցը,որտեղ թաղված են Վահրամ Պահլավունու կինն ու մայրը խաղահրապարակե երեխաների համար,որոնք մեր այցի ժամանակ ֆուտբոլ էին խաղում շիրմաքարերի վրա…

     

    Ոչ պակաս սարսափելի են վանական համալիրից մի փոքր՝50-80 մետրի վրա գտնվող “բեսեդկաները” ևս…Խորովածի,խաշլամի և այլ հոտրերն ուղղակի վանում են մարդուն այդ տեղանքից…Պարելու և կիսամերկ շրջելու մասին էլ չեմ ասում…Ամոթից ուզում ես փախչել…Մինչդեռ,Մարմաշենի վանական համալիրը կարելի էր դարձնել Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը…

     

    Իրականացնողն էլ պետք է լինի կառավարությունը,որը պետք է կանգնի մեր եկեղեցու կողքին…
    Տեղում պարզեցի,որ վանական համալիրի ողջ տարածքը պատկանում է Վահրամաբերդ գյուղին,որի ղեկավարությունն էլ այդ տարածքները 25 տարի ժամկետով վարձակալության է տվել ֆիզիկական անձանց,որոնք էլ վանական համալիրը դարձրել են զվարճանքի,խրախճանքի վայր…ՀԱԵ-ի Շիրակի թեմն անզոր է սեփականատիրոջ և վարձակալների առաջ…Այստեղ պետք է պետական մոտեցում…Եթե իշխանություններին անհարժեշտ էր օտարել Երևանի Արամի կամ Բյուզանդի փողոցների սեփականատերերի շինությունները և տները,ապա դա շատ օպերատիվ կերպով կազմակերպվեց…Նույնը՝Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար պետական գերակա շահի անվատ տակ օտարված հողերը…Հիմա հարցը Մարմաշենի վանական համալիրի փրկությանն է վերաբերվում…Կառավարությունը ՊԵՏՔ նույն մոտեցումը դրսևորի և գնի Վահրամաբերդի գյուղապետարանին պատկանող հողերը,այն տրամադրի Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմին,որը համոզված եմ,շատ արագ կմաքրի տարածքը բոլոր անճոռնի և ապօրինի շինություններից…Զբոսաշրջության մասին բարձրաձայնող կառավարության անդամներն էլ ՊԵՏՔ է վերանորոգեն վանք տանող 2,4 կմ. ճանապարհը և այն դարձնեն Շիրակի մարզի զբոսաշրջային կենտրոն…
    Համոզված եմ,որ Մարմաշենի վանական համալիրը ոչնչով չի զիջի Գառնիին,Տաթևին,Գեղարդին, Նորավանքին, Սանահինին, Գոշավանքին,Հաղարծինին և այլ հոգևոր և զբոսաշրջային կենտրոններին…Չմոռանամ նշեմ,որ վանքից ոչ հեռու է գտնվում նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը…
    Զավեշտալին այն է,որ աթեիստական ԽՍՀՄ-ի տարիներին,վանքը “պահապանվել է պետության կողմից”,որի մասին վկայում է եկեղեցու պատին ամրացված և դեռ պահպանված ցուցանակը…Բայց անկախ Հայասատանում այն վեարծվել է զվարճանքի վայրի…
    Հ.Գ.Մի վտանգավոր տենդենց ևս նկատեցի…Վանքի գլխավոր եկեղեցուց 2-3 մետր հեռավորության վրա նորաթուխ հարուստներից մեկը խաչքար է բերել դրել,որը կարող է “շղթայական բնույթ ընդունել” իր բոլոր բացասական հետևանքներով…
    Հուսով եմ,գրառումս տեղ կհասնի և համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն Մարմաշենի վանական համալիրին,որը որքան էլ փայլուն է,այնաքն էլ ողբերգալի վիճակում է…
    Մեղադրում ենք թուրքերին և մյուս որոշ հարևաններին մեր եկեղեցիները քանդելու և պղծելու մեջ…Բայց մեր Հայրենիքում գրեթե նույն բանով ենք զբաղված…

     

    Գագիկ Համբարյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « July 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30
    31