• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մարզպետը «ջրու՞մ» է պարտքը

    Վերջին օրերին Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող Վահե Հակոբյանը իր շրջապատում հայտարարել է, որ արդեն իսկ հրաժեշտ է տվել Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Վաչագան Ադունցին:

     

    Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, դեռ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանը գորիսեցի գործարար Գագայից 500.000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել՝ խոստանալով նրա որդի Առուշ Առաշանյանին պատգամավոր դարձնել: Սակայն երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով մի շարք գործոններ և հանգամանքներ չթողեց, որ  գործարարի որդին ԱԺ մտնի: Այդ օրվանից սկսած մարզպետ Հակոբյանը  փորձում է ամենատարբեր ճնշումների ներքո պաշտոնական անել Գորիսի համայնքի ղեկավար Ադունցին և գորիսեցիների գլխին իր ճաշակով քաղաքապետ «կարգել» Առուշին:

     

    Մինչև վերջերս Վաչագան Ադունցը դիմադրում էր: Բայց այս օրերին, ըստ գորիսեցիների, իրենց քաղաքապետը ընդհատակ է անցել: Ոչ մեկի հետ չի շփվել, անգամ չի պատասխանել որևէ հեռախոսազանգի:

     

    Ներկայում Գորիսը բաժանված է 2 մասի: Նրանց գերակշիռ մասը ցանկանում է, որ Վաչագան Ադունցը շարունակի պաշտոնավարել, իսկ Գագայի շրջապատը մարզպետից պահանջում է կամ հետ տա տված գումարները, կամ էլ Առուշը պետք է «գահ» բարձրանա:

     

     

    Գորիսեցիները շատ լավ են ճանաչում Գագայի որդուն, ով հայտնի է որպես ալկոհոլի սիրահար և տղայական կռիվների համակարգող և անմիջական մասնակից: Ընդ որում, այս օրերի Առուշը էլ ավելի ագրեսիվ է դարձել և տեղի-անտեղի վիճաբանությունների մեջ է մտնում ընդդիմախոսների հետ:

     

    Ճանաչված ու հարգված գորիսեցիներց մեկը այս ամենը այսպես գնահատեց. «Լավ ճանաչելով Առուշին, նույնիսկ գյուղատնտեսության մեջ բրիգադիրի պաշտոն չէինք վստահի նրան, էլ ուր մնաց թե  քաղաքապետի»:

     

    Գորիսում զարգացող իրադարձությունների վրա ենք հրավիրում երկրիս ղեկավարող ուժի և նրա առաջնորդի ուշադրությունը, զսպե´ք Վահեի անհագ ախորժակը, հակառակ դեպքում Գորիսում անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է հենց Ձեր ուսերին:

     

     

    Հ․ Գ․ Նյութը պատրաստ էր երբ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետը հրաժարական է տվել։ Կարծես թե իրականություն է դառնում Գորիսեցիների տեսակետները։

    Վարդան Կիրակոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30