• Categories

  • Մարալիկում թեկնածուների պակաս չի զգացվում։

     

    Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում սույն թվականի նոյեմբերի 5-ի կայանալիք մեկ միավոր Անիի համար պայքարի մեկնարկը տրված է, թեեւ թեկնածուների գրանցմանը դեռ ժամանակ կա, այնուամենայնիվ, համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնորդները համակիրների բանակ են ստեղծում։

     

    ՀՀԿ-ական թեկնածուների պակաս չի զգացվում՝ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյան, նույն քաղաքի բնակիչ մասնագիտությամբ մանկավարժ ՀՀԿ-ական Խաչիկ Բուլոյան, Սառնաղբյուր գյուղի  համայնքի ղեկավար՝ նախկինում ՀՅԴ անդամ, ով իր դիմումի համաձայն է լքել դաշնակցության շարքերը՝ Հրաչյա Աճեմյան, Մարալիկ քաղաքի տեքստիլ ֆաբրիկայի տնօրեն՝ ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյան։

     

    Տարածաշրջանում խոսակցություններ են պտտվում, որ Ձիթհանքովի համայնքի ղեկավար՝ Հովիկ Պողոսյանը ամենուր հայտարարում է, որ ինքը նույնպես կմասնակցի համայնքի ղեկավարի ընտրություններին, վերջինիս հույսը  ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն է ում անունը շահարկում է գյուղապետը։

     

    Ազգաբնակչության շրջանում զարմանք է առաջացել, թե ինչպե՞ս կարող է Ձիթհանքովի գյուղապետի մտքով անցնել, տարածաշրջան ղեկավարել, երբ իր գյուղացիներն իրեն ամիսը մեկ են տեսնում։ Ով մարզի գազալցակայաններում գարեջրի շիշը ձեռքին պպզած ժամանակ է սպանում։

    Ի դեպ այստեղ քաղաքականությունը հետին պլան է մղվում, այսօր թեկնածուների վարկանիշի ու անցած ուղղու մասին են խոսվում։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « November 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3 4 5
    6 7 8 9 10 11 12
    13 14 15 16 17 18 19
    20 21 22 23 24 25 26
    27 28 29 30