• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մահապարտը կալանավայրում քայքայում է առանց այդ էլ քայքայված առողջությունը

    Մեր կայքին են դիմել Սեւան ՔԿՀ կալանավոր Արմեն Մկրդումյանի հարզատները, տեղեկացնելով, որ վերջինս 80-ականներին Բաքվում մի քանի ադրբեջանցիների ծեծելու, առողջությանը վնաս հասցնելու, ադրբեջանցիների տներ ու ավտոմեքենաներ հրդեհելու համար մի քանի անգամ դատապարտվել է։ Շուշվա բերդում պատիժը կրելու ժամանակ ադրբեջանցիների կողմից ենթարկվել է կտտանքների, ըստ մեզ դիմած քաղաքացու, խոշտանգումների ժամանակ վնասվել է Արմենի գլուխը, ձեռքերի ու ոտքերի եղունգներն են քաշել, վերջույթները թողել են երկաթյա դռների տակ, արդյունքում երիտասարդ տղան դարձել է հաշմանդամ։

     

     

    Ապա, Մոսկվացի պրոֆեսորների հատուկ  հանձնաժողովը հետազոտություններից հետո տվել է մի եզրակացություն, ըստ որի՝ Արմենը հանցագործ չէ, եւ իր արարքները պայմանավորված են եղել ադրբեջանցիների նկատմամբ ռասիստական դրսեւորումներով։ Ինչից հետո, Մոսկվայի հատուկ գեներալական կազմի կողմից Արմեն Մկրդումյանն ազատ է արձակվել։

     

     

    Արմեն Մկրդումյանը մասնակցել է նաեւ արցախյան պատերազմին, 1992թվականից մինչեւ այսօր նրա գլխում առկա է 10 բեկոր, ստացել է նաեւ գլխուղեղի եւ ողնուղեղի լուրջ վնասվածքներ եւ նույն թվականին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացել է ֆինանսական օգնություն՝ Մոսկվայում հատուկ կլինիկայում բուժում ստանալու նպատակով։

     

     

    Ըստ կալանավորի հարազատների, իրենց ձեռքի տակ ունեն բժշկական մի եզրակացություն, ըստ որի, Ա․ Մկրդումյանին արգելվում է գտնվել գտնվել փակ տարածքներում բանտերում, գաղութներում, մարդաշատ վայրերում։ Նման հիվանդները օրվա մեծ մասը պետք է անցկացնեն լճերի, գետերի տարածքներում, մարդաշատ վայրերից հեռու, զբաղվեն ձկնորսությամբ եւ այլն։

     

     

    -Այսպիսի հիվանդների առողջական վիճակի պատասխանատվությունը պետք է կրեն նման հիվանդների գործերով զբաղվող դատավորները, քննիչները, գլխավոր դատախազները եւ ՔԿ-ների բժշկական անձնակազմը,- պատմում է կալանավորի բարեկամը,- Օրերս Արմեն Մկրդումյանի մասին ՔԿՀ-ից նոր բնութագիր է եկել, որ Արմենը բանտում հաշվառման դուրս չի գալիս, ինքնավնասումների հակում ունի, հանրօգուտ միջոցառումերի չի մասնակցում։ Եթե վերը թվարկված հիվանդություններն ունի դատապարտյալը, ապա ինչպե՞ս պետք է մասնակցի նման միջոցառումների, երբ մարդաշատ վայերում հակացուցված է լինելը, եւ հետո Արմենի ինքնավնասումներ չի կատարել, բնութագիրը ինչի՞ համար են գրել։ Երեք տարի կրել է պատիժը, գոնե մնացած տարիները բաց ռեժիմով պատիժը կրի, իրեն չի կարելի նման պայմաններում ապրի, հատկապես, որ ոչ մի հանցանք չի արել այդ մարդը,- բողոքում է մեզ դիմած քաղաքացին ու հույս հայտնում, որ խնդիրը բարձրաձայնելուց հետո, ՀՀ նախագահն ու Վարչապետը կզբաղվեն իրենց բարեկամի խնդրով։

     

     

    Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մի քանի տարի առաջ Արմեն Մկրդումյանի մարտական ընկերուհին հիվանդանում է քաղցկեղով, երրորդ անձից՝ Արմեն Մկրդումյանի ներկայությամբ ստացականով 19 հազար ԱՄՆ դոլար է վերցնում ու այլեւս չի կարողանում վերադարձնել, ինչից հետո Արմեն Մկրդումյանի դեմ այդ անձը հաղորդում է տալիս ու դատավորի ներքին համոզմամբ Արմեն Մկրդումյանին խարդախության մեջ մեղադրելով ազատությունից զրկում են՝ 6 տարի, 6 ամիս ժամանակով։

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30