• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • ՃՈ և վարորդներ. կապ և հարաբերություններ

     

    Հանրապետության տարբեր մարզերում կարող ես ճանապարհներին տեսնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, սա նորություն չէ, այստեղ աչքի համար անսովորը  ՃՈ-ի երիտասարդ կադրերն են: Ասել է, թե սերնդափոխությունը ՃՈ-ում ակնառու է: Ի՞նչ է տվել այն համակարգին, ովքե՞ր են նրանք, ի՞նչ աշխատանքային փորձառություն ունեն, ովքե՞ր են նրանց աշխատանքը համակարգում, և ի վերջո գործու՞մ է կառույցում պրոֆեսոնալիզմը, թէ` ոչ:

     

    Ահա այս մտահոգությամբ փորձեցինք զրուցել Գեղարքունիքի և Տավուշի  մարզերի վարորդների հետ, ովքեր ամեն պահի առնչվում են ՃՈ-աշխատակիցների հետ: Ըստ Գավառ քաղաքի վարորդների, նախկին ՃՈ աշխատաոճը վերացել է: Այժմ ակնառու է սպասարկման բարձր մակարդակ, խիստ զգուշավորություն:

     

    -Երբ պետավտոտեսուչը բարձր մակարդակ է դրսևորում, անկախ քեզանից սթափվում ես ու քեզ ապահով ես զգում քո ապրած երկրի մեջ,-ասում  է 60-ամյա վարորդ` Կարապետ  Ավագյանը,- ջահել ու մակարդակով ՃՈ-աշխատակիցը նաև վաղվա օրդ է բնորոշում: Իսկ մենք նախկինում սովոր էինք «որսորդ ԳԱԻ»  աշխատակիցներին, որոնք երբեմն շանտաժի չափերն էին անցնում` դատարկելով մեր գրպանները, մինչև վերջին կոպեկը,- շարունակում է խոսքը վարորդը,- այսօր նման երևույթներ չկան: Զսպվածությունն ու զգուշավորությունն ավելի ակնառու են: Հնից միայն մնաց մեր վարորդների սովորությունը ՃՈ-ի ավտոմեքենան տեսնելուց` հանդիպակաց վարորդներին լույսով նախազգուշացնելը: Կարծում եմ դա մեր հոգեբանության մեջ մնաց անցյալից, և դրա մեղքի մեծ բաժինն ունի տարիներով եկած գաիշնիկների  հանդեպ ունեցած անվստահությունից:

     

    Երևանի Արզումանյան 43 շենքի բնակիչ, վարորդ Արթուր Հովակիմյանն էլ նշեց, որ աշխատանքի բերումով հաճախակի է շփվում հիշյալ մարզի ՃՈ- աշխատակիցների հետ և կարծում է, որ բարձր սպասարկման  մակարդակը գալիս է հրամանատար Էդգար Սուսլիյանից, ով ղեկավարում է նշված մարզերը:

    -Ընկերներիցս մեկը,- պատմեց Արթուրը,- այս անցնող դաժան ձմռանը Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում սեփական մեքենայի հետ խնդիր է ունեցել, մեքենայի աշխատանքը խափանվել է, մեքենայում եղել են 3 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը` 6 ամսական: ՃՈ-ի աշխատակիցը մոտեցել և հետաքրքրվել է,թէ այսքան վատ ժամանակ ինչու՞ է ճանապարհի բանուկ  մասում կայանվել ավտոմեքենան: Տեղեկանալով պատճառի մասին ու երեխաներին տեսնելով, ՃՈ-ի աշխատակիցն օգնում է վարորդին, իսկ երեխաներին անձամբ մեքենայով տեղափոխում է այն վայրը, որտեղ պիտի հասնեին նրանք,- պատմում է Արթուրը: Ընկերս  մինչև օրս այս խիստ մարդկային պարտքի մասին պատմում է շրջապատում ու երախտագիտությամբ հիշում ՃՈ-ի աշխատակիցներին:

     

    Տավուշի մարզում վարորդներից մի քանիսը խուսափեցին այդ մասին խոսելուց, իսկ մյուսների խոսքերով նկատելի է առաջընթացը, ՏՏ-ի ներմուծմամբ բարելավվել է նաև ՃՈ-ի աշխատանքը:

     

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « April 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30