• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ճանապարհային ոստիկաններին շնորհակալությու՞ն էլ են հայտնում

    Մեր կայքին իրենց հուզող հարցերով ու հոգսաշատ խնդիրներով դիմում են հազարավոր քաղաքացիներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ հայտնելով իրենց դժգոհությունն ու զայրույթն առ իշխանավորներ:

    Հուսահատված և թևաթափ դիմողների մեջ հազվագյուտ մարդիկ են լինում, որոնք ցեխի ու կեղտի մեջ երբեմն փայլուն մի բան են տեսնում ու փորձում մամուլին տեղեկացնել այդ մասին, կամ երախտագիտությունից դրդված խնդրում հրապարակել իրենց խոսքը բարեխիղճ պատասխանատուի մասին:

    Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին՝ անդրադառնում ենք Արագածոտնի և Շիրակի մարզերի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանին, ում համակարգող աշխատանքից գոհ մեզ գրում է մեր ընթերցող երթուղային տաքսու վարորդ Ռուդիկ Մանուկյանը:
    Հարգելի <Հայկական Ժամ> ես ձեր մշտական ընթերցողն եմ ու ճշմարտախոս ձեր կայքի միջոցով ցանկանում եմ իմ և ուղևորներիս շնորհակալությունս հայտնել Աշտարակի և Շիրակի ՃՈ աշխատանքները հանակարգող Գագիկ Վարդանյանից: Օրերս Ճանապարհային անլուծելի թվացող խնդիր ունեցա Թալին-Գյումրի ճանապարհատվածում` 5 ժամ, ի զարմանս ինձ և ուղևորներիս, որոնց հետ կար նորածին երեխա, մեզ օգնության հասան տեղի ՃՈ աշխատակիցները, որոնց համառ ջանքերի շնորհիվ լուծվեց խնդիրը: Երբ շնորհակալություն էինք հայտնում նրանց օգնության հասնելու համար, ՃՈ աշխատակիցները, որոնք ի դեպ երիտասարդներ էին ասացին.

    -Մեր պարտքն ենք կատարում, վաշտի հրամանատարի հրահանգ ունենք` օգնել անելանելի դրության մեջ հայտնված վարորդներին:

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31