• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ձիթհանքով․ «Վարչապե՛տ, հայացքդ ուղղի մեր գյուղին…»

     

     Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչ Համլետ Պալոյանը դիմել է Հայկական Ժամին՝ տեղեկացնելով, որ արդեն երրորդ օրն է ինչ գյուղը ջրազրկված է։

    -Օրվա ընթացքում 30 րոպե ենք ջուր ունենում․․․

    Արդեն Ձիթհանքովում՝ գյուղի կենտրոնում մեզ դիմավորեցին բնակիչները՝  ներկայացնելով խնդիրը։

    -Մեր վարչապետին, մարզպետին հասցրեք, որ մեր գյուղում ժողովուրդն ու մալը չորությունից կոտորվեցին։ Իբրեւ խմելու ջրի խողովակններ են անցկացրել, կիսատ-պռատ, ընդհանրապես սխալ են անցկացրել։

    Ծրագիր իրականացնող «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ն է եղել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը, որի թերի աշխատանքներից դժգոհում են գյուղացիները։

    -Խոսք էին տվել դեռ մեկ ամիս առաջ, որ կգան թերությունները կվերացնեն, բայց չկան, չգիտենք ինչ անենք։ Դիմում ենք գյուղապետին, ասում է ես ի՞նչ անեմ, գրել եմ տվել, թող գան վերացնեն։ Ջուր չկա, գյուղին տեր էլ չկա, ղեկավար չկա։

    «Մերձմոսկովյան» ՍՊԸ ղեկավար Արամ Ադամյանն, ի պատասխան բնակիչների բողոքի, հաստատում է, որ իրենց ընկերության կողմից թերացումներ եղել են, որոնք կշտկեն մեկ օրից, իսկ ջրի բացակայության համար մեղադրում «Վիոլա-Ջուր» ընկերությանն ու ասում, որ «Վիոլա Ջուրը» այդպիսով ցանկանում է ջրաչափեր տեղադրել գյուղում, դա է պատճառը, որ քիչ է ջուր հատկացնում գյուղին։

    «Վիոլա-Ջուր» ընկերության Ձիթհանքով գյուղի բաժանորդներին սպասարկող մասնաճյուղի շահագործման պետը, բաժանորդների դժգոհությունները լսելով՝ իր հերթին մեղադրեց գյուղի ներքին ցանցի աշխատանքներն իրականացնող ընկերությանը, իսկ ինչ մնում է խմելու ջրով ապահավելուն, ապա իրենք գյուղին հատկացնում են այնքան ջուր, որքան, որ նախատեսված է ընկերության կազմված գրաֆիկով, դեռ մի բան էլ ավելին։

    Իսկ Ձիթհանքովցիները, ցույց տալով խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին, ասացին։

    -Գյուղը՝ մարդ ու անասուն չորությունից մեռնում են, որտե՞ղ է գյուղապետը։ Զանգեք թող գա էս հարցին լուծում տա․․․

    Համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը հեռախոսով տեղեկացրեց, որ ինքը սարում է՝ գյուղի սարերից չի իջնում, որ գյուղ մտնող ջուրը չգողանան։

    Իսկ գյուղացիները պնդում են՝ գյուղապետն այս պահին Ապարանի սարերում խաշ է ուտում, նրան գյուղի հոգսերը քիչ են հետաքրքրում։

    Համագյուղացիներին միացած համայնքապետարանի աշխատողները եւս պնդեցին, որ «Մերձմոսկովյան» ՍՊԸ կատարած շինարարական աշխատանքները՝ խմելու ջրի 15 կիլոմետր ցանցի անցկացման աշխատանքները արվել են թերացումներով, որի արդյունքում գյուղը զրկված է ջրից։

    Մանրամասները՝ տեսանյութում

    Հերմինե Մանուկյան
    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31