• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ձեր նման նախարար ունենալն է ծխելու պատճառ

     

    Հարգելի պարոն Ալթունյան`
    Ես հասկանում եմ այն փաստը, որ դուք բախտի բերմամբ, թե պատահմամբ դարձել եք ՀՀ Առողջապահության նախարար, սակայն ամենևին չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս եք անընդհատ հանդես գալիս անհեթեթ և ոչ ադեկվատ առաջարկներով, սկզբում առաջարկում էիք օրինականացնել բժիշկներին ծրարների տեսքով կաշառք տալու երևույթը, առաջարկ` որով ի սկզբանե պարզ դարձավ Ձեր մտավոր կարողությունները, Ձեր կողմից առաջարկվում էր` այդ գումարային նվիրաբերությունից որոշակի տոկոսներ գանձել, իսկ հետո օրինականացնել այդ երևույթը և վերանվանել այն «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» բառով, սակայն Ձեր կողմից հաշվի չեր առնվել այն հանգամանքները, որ արդյո՞ք բոլոր բժիշկները հավասարաչափ և լիարժեք աչքերով կնայեն «սպիտակ ծրարներով» շնորհակալություն հայտնողներին և այդպիսի հնարավորություն չունեցող անձանց, արդյո՞ք բոլորը կլինեին հավասար հարթության վրա, թե կրկին կգործեր ավանդական խտրականության սկզբունքները։

     

    Իսկ այժմ դուք Ձեր ծխախոտի դեմ խստացման նախագծով գերազանցեցիք բոլոր սպասումները, կործանելով հավանականի ու անհավանականի բոլոր կարծրատիպերը։

     

    Տվյալ առաջարկը անելուց առաջ մասնավորապես ինքներդ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ ավելի շատ ծխում քան տարածաշրջանում` հարևան երկրների բնակչությունը, իսկ պատասխանը մեկն է` երկրում ստեղծված ու տիրող իրավիճակն է պատճառը, Ձեր նման Առողջապահության նախարար ունենալն է պատճառը, Հայաստանում մարդկանց զգալի մասը ծխում է երկրում ծառացած խնդիրների պատճառով, օրեցօր ավելի շատ կուտակվող խնդիրների ու պրոբլեմների պատճառով, ծայրահեղ աղքատության մակարդակի պատճառով, հիվանդանոցներում տարբեր վիրահատությունների աստղաբաշխական թանկարժեք լինելու պատճառով և մի շարք այլ հարցերի պատճառով, որոնց մասին ավելի լավ է լռեմ։

     

    Հարգելի ժողովրդի առողջության մասին մտածող` պարոն նախարար, իսկ ինչո՞ւ չեք նույն շուքով ու եռանդով մտածում նույն այդ ժողովրդի մասին, երբ պետ պատվերի շրջանակներում Ձեզ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ և ստանում մերժում կա՛մ էլ ուղարկում եք հերթագրման հաջորդ տարիների համար, ինչո՞ւ նույն եռանդով չեք պայքարում Ձեր համակարգում տիրող բազմաթիվ արատավորող երևույթների նկատմամբ, տալը ավելի՞ դժվար է քան վերցնելը։
    Առաջարկում եք տնտեսվարողին տուգանել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, իսկ երբևէ մտածե՞լ եք, թե որքա՞ն ժամանակում են այդ մարդիկ վաստակում այդքան գումար Հայաստանի Հանրապետությունում, երբևէ մտածե՞լ եք թե առանց այդ էլ տնտեսվարողները ինչ մեծ հարկային բեռի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետությունում, տեղյա՞կ եք, արդյոք, ինչ գումար է 10.000 ԱՄՆ դոլարը փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մարդկանց համար, հարգելի պարոն Ալթունյան` նրանք Ձեր պես հարուստ չեն և Ձեր նման շռայլ առաջարկներից կարող են չդիմանալ և հեռանալ երկրից, երկիր` որը ունի ավելի շատ կարևոր և ավելի մեծ ուշադրության արժանի խնդիրներ` քան Ձեր պետական թալանին նմանվող առաջարկները։
    Ավելի լավ կլիներ եթե առաջնային ուշադրություն դարձնենք ասարակական վայրերում Սոված, Ծարավ, Անօգնական, Անօթևան, Աղքատ, Հոգեպես կոտրված ու Ծանր կացության մեջ հայտնված մարդկանց վրա, այլ ոչ թե խեղճ ու կրակ, դարերով լցված ու վշտերից ելնելով բազմահազար ծխողների վրա։

     

     

    Էմիլ Մարկոսյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31