• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ձեզ մի քիչ «մշակութային» պահեք

    Հանրային տրանսպորտից օգտվողները, անպայման հանդիպած կլինեն տրանսպորտում, բջջային հեռախոսով երկար ու ձիգ խոսողներին։ Գործնականից մինչեւ խիստ նեղ անձնական հարցերն անկաշկանդ քննարկող մի մասսա կա, որոնց թվում է, թե իրենց անկաշկանդությունը ներքին ազատությամբ է պայմանավորված, եւ ծամոն ծամելով ու անբռնազբոս հեռախոսով խոսելով ցույց են տալիս շրջապատի ննկատմամբ իրենց արհամարհական վերաբերմունքը։ Այնինչ պատկերն այնքան զազրելի է, որ անգամ երթուղային տաքսու վարորդներն են նկատել ու սկսկել միջոցներ կկիրառել դրանց դեմ։ Ահավասիկ  52Ա երթուղային տաքսում արված լուսանկարը։

    Իսկ որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի պատմեմ 47 համարի ավտոբուսում տեղի ունեցած մի պատմություն։ Երկրորդ շարքում նստած աղջիկը հեռախոսով իր մորաքրոջն այնքան բարձր էր պատմում իր սիրո տխուր պատմությունը, եւ տեղեկացնում, որ իր ընկեր Արամն իրեն վերջնաժամկետ է ներկայացրել, որ վարորդն ուղեվարձի մանրը վերադարձնելուց ասաց․

    -Քուր ջան համարդ տուր, որ զանգեմ իմանամ՝ վերջը էդ Արամի հետ ի՞նչ եղաք․․․

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31