• Categories

  • Հրաչյա Հարությունյանին բանտից տեղափոխել են

    Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այսօր առավոտյան ՌԴ Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա:

    «Առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ եւ ասաց՝ տեղափոխում են, նրան ասել են՝ պատրաստվի քեզ պետք է տեղափոխեն Հայաստան: Բայց երբ կբերեն Երեւան՝ դեռ պարզ չէ, այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք: Կարելի է ասել առաջինն քայլն արդեն արված է»,- լրատվականներից մեկին ասել է Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

    Հրաչյա Հարությունյանը, որը ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

    facebook tweeter vkontakte odnoklassniki